Համացանցում կադրեր են տարածվել ուկրաինացի շախմատիստների մահվան վայրից
Համացանցում կադրեր են տարածվել ուկրաինացի շախմատիստների մահվան վայրից:
Կադրերում երևում է, թե ինչպես են մահացածների մարմինները դուրս բերվում պլաստիկ տոպրակներով և տեղափոխվում արտակարգ իրավիճակների ծառայության մեքենայով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացած աղջիկը 18-ամյա պրոֆեսիոնալ շախմատիստուհի Ալեքսանդրա Վերնիգորան է: Նրա 26-ամյա ընկերը ևս հայտնի շախմատիստ է՝ արագ շախմատի Ուկրաինայի չեմպիոն Ստանիսլավ Բոգդանովիչը: Ըստ նախնական վարկածի՝ երիտասարդները մահացել են, այսպես կոչված, «ծիծաղեցնող գազից»: Խոսքն ազոտի ենթօքսիդի մասին է: