Ռոնալդինյոն ազատ արձակվեց
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ազատ է արձակվել:
Հիշեցնենք՝ երեկ Պարագվայի ոստիկանությունը ձերբակալել էր նրան և եղբորը ՝ Ռոբերտոյին, երկրի սահմանը հատելիս կեղծ անձնագրեր ներկայացնելու համար: Դատախազությունում նրանց հարցաքննել են 8 ժամ:
Հարցաքննությունից հետո Ռոնալդինյոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Նրա փաստաբանը հաղորդել է, որ հետաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ Ռոնալդինյոն համագործակցել է իշխանությունների հետ:
«Նա հասկանում է, որ կարող է մեղադրանք առաջադրվել: Մենք խորհուրդ տվեցինք, որ չխուսափի հարցերին պատասխանելուց, քանի որ որևէ հանցավոր գործողություն չի կատարել»,- ասել է փաստաբանը: