Ներողություն եմ խնդրում. Սաակաշվիլին` անցյալի սխալների մասին
Այս թեմայով
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է անկեղծորեն ներողություն խնդրել իր ժողովրդի կատարած քայլերի համար:
«Ես զգում եմ իմ մեղավորությունն ու պատասխանատվությունը շատ բաների համար, ես ի սրտե ցանկանում եմ ներողություն խնդրել նաև բազմաթիվ բաների համար, որ չկարողացա մինչև վերջ վերահսկել, այն ամենի համար, ինչ իմ ժողովուրդը թույլ տվեց իրեն:
Վրաստանն աշխարհում ամենաարագ զարգացող երկիրն էր, որին աշխարհը երանի էր տալիս: Այսօր էլ Ուկրաինայում, Ուզբեկստանում և այլուր, մեր հայրենակիցներին են բարձր պաշտոնների նշանակում, քանի որ մեր իշխանության ժամանակ մեր ժողովուրդը շատ հաջողակ էր, սակայն հաջողությունը չի բացառում բազմաթիվ դժվարություններ և դժբախտություններ: Բոլորի առաջ մեղավոր եմ ու պարտք եմ բոլորիդ»,- ասել է Սաակաաշվիլին վրացական «Պիրվելի» ալիքի հետ զրույցում: