Պետրոս Ղազարյանի կինը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Վարչապետի որոշմամբ՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը՝ նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետ մեկ այլ որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ավելի վաղ ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: