Իլհամ Ալիեւը շատ է փոխվել, շատ-շատ
Ադրբեջանական մամուլը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին զարմացրել է: Շեշտվում է, որ նա չի զարմացրել երկրի քաղաքական կամ մշակույթային էլիտաներին: Ըստ ադրբեջանական մամուլի, Իլհամ Ալիեւը զարմացրել է ֆեոդալական մտածելակերպով պաշտոնյաներին:
Թավուզում Ալիեւը հանդիպել է ASAN-ի երիտասարդ կամավորների հետ: Սրահում Ալիեւի համար դրված է եղել հսկա բազկաթոռ, իսկ երիտասարդները նստած են եղել սովորական աթոռների վրա: Մտնելով դահլիճ, Ալիեւ կտրուկ կանգ է առել եւ պահանջել իր համար եւս բերեն ճիշտ այնպիսի աթոռ, որի վրա նստած են եղել երիտասարդները:
«Ոչ մի դեպքում նման բան չի կարելի թույլ տալ»,- զայրացած ասել է Իլհամ Ալիեւը:
Շատ, շատ-շատ է փոխվել Իլհամ Ալիեւը: Ասում են, որ նա անգամ ճաշում է Բաքվի ամենահասարակ ճաշարաններում:
Top-News.am