Էրդողանն արդարացել է Իդլիբում զինվորների զոհվելուց հետո ծիծաղելու համար՝ սատանայի մատը խառն է
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, թե կադրերը, որտեղ ինքը կատակում եւ ծիծաղում է Իդլիբում թուրք զինվորների զոհվելուց երկու օր անց, «սեւ քարոզչություն է» եւ «սատանայի դավադրություն», գրում է Hürriyet-ը։
Անցյալ շաբաթ օրը ելույթի ժամանակ Էրդողանի ծիծաղը, երբ նա պատմում էր Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի մասին, զայրույթ է առաջացրել սոցցանցերում։
«Դա հեգնանք էր, ես մեջբերում էի Թրամփի հետ խոսակցությունը։ Դա սատանայի քարոզչություն էր։ Ես ցնցված եմ այդ մոտեցումից, որը հեռու է մեր արժեքներից»։
Այն բանից հետո, երբ ծիծաղող Էրդողանի տեսանյութը տարածվեց սոցցանցերում, Թուրքիայի օգտատերերը Twitter-ում թողարկեցին #negülüyorsunerdoğan-ը (Ինչի՞ վրա ես ծիծաղում, Էրդողան)։