Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մրցակիցները
Ամստերդամում Եվրոպայի առաջնության մեկնարկից 100 օր առաջ տեղի ունեցավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:
C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Էստոնիոն, Հյուսիսային Մակեդոնիան և Վրաստանը:
Ազգերի լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ եզրափակիչ փուլի հանդիպումները՝ 2021 թվականի հունիսին:
Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն է: