Լեհ ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել իրեն հարվածելուց
Հետաքրքիր միջադեպ է գրանցվել Լեհաստանի առաջնության «Արկո»-ԼԿՍ հանդիպման ժամանակ:
Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերի պաշտպան Մացեյ Դաբրովսկին փորձել է շրջադարձ հարվածով գրավել մրցակցի դարպասը, սակայն, չի կարողացել ճշգրտորեն կատարել հնարքը և ծնկով հարվածել է իր քթին:
Պարզվել է, որ հարվածից քիթը կոտրվել է ու Դաբրովսկին անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Złamać sobie samemu nos kolanem. Tylko w ekstraklasie.#ARKŁKS pic.twitter.com/OZ5Tkwzzkk
— Wojciech Łazarek (@Napciu) March 1, 2020