Թուրքիան 11 եվրոպական երկրի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է 11 երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Այն վերաբերում է Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Իսպանիայի, Մալթայի, Նորվեգիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի քաղաքացիներին։
Նշված երկրների քաղաքացիները զբոսաշրջության նպատակով Թուրքիա այցելելիս յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում առավելագույնը 90 օր կարող են առանց վիզայի գտնվել Թուրքիայում։