Ադրբեջանում հետաձգվել են ավարտական քննությունները
Ադրբեջանի կրթության պատասխանատուները որոշում են կայացրել հետաձգել մարտի 9-ին նշանակված ավարտական քննությունները հանրապետության Գյանջա, Լենքորան, Շեքի, Սումգայիթ եւ եւս 23 շրջաններում:
Քննությունները հետաձգվել են՝ կանխարգելելու համար կորոնավիրուսի տարածումը:
Քննությունները պետք է անցկացվեին Գյանջա, Լենքորան, Շեքի, Սումգայիթ քաղաքներում, Աբսերոնում, Աղդամում, Աղստաֆայում, Աղսուում, Բարդայում, Բիլասուվարում, Գյոկգյոլում, Իմիշլիում, Քուրդամիրում, Լեռիկում, Օղուզում, Ղազախում, Շաբադում, Գաբալայում, Թովուզօ, Խաչմազի, Եվլախի եւ Զարդաբի շրջանները:
Քննության նոր ամսաթիվը կհայտարարվի դրանց անցկացման օրվանից մեկ շաբաթ առաջ:
Top-News.am