Գիշերային սնունդը ոչ միայն վնասակար չէ, այլեւ կօգնի լավ քնել
Այս թեմայով
Բժիշկները վստահ են, որ սովի իրական զգացողության դեպքում գիշերային սնունդը թույլատրելի է: Բացի դրանից, որոշ սննդամթերքներ էլ կօգնեն լավ քնել: Խոսքը թեթեւ ճաշատեսակների մասին է, որոնց կալորիականությունը չի անցնում 200 կալորիան, հաղորդում է «360» հեռուստաալիքը:
Այսպես, ըստ բժիշկների, լիովին թույլատրելի է գիշերային ժամերին ուտել սաղմոնով եւ բանջարեղենով աղցան: Ձուկը հարուստ է օմեգա-3 թթուներով եւ վիտամին D-ով, որոնք լավ են ազդում քնի վրա: Վերջինիս պակասը կարող է քնի խանգարման պատճառ լինել:
Կարելի է նաեւ թույլ տալ ուտել բալով կարկանդակ: Բալը հարուստ է մելատոնինով, որն օգտակար է լավ քնի համար: Գիշերն օգտակար կլինի նաեւ ուտել հումուս՝ հում բանջարեղենի հետ: Այս ուտելիքի հիմնական բաղադրիչը՝ սիսեռը, հարուստ է ֆոլաթթվով, որը կարգավորում է քնի ռեժիմը:
Կօգնի լիցքաթափվել նաեւ բանանի խյուսը՝ դդմի սերմով: Քնելուց առաջ կարելի է ուտել նաեւ ձու, որպես դյուրամարս սպիտակուցի աղբյուր: Կիվիի պարունակած սերոտոնինը թույլ կտա լիցքաթափվել եւ քնել: Սերոտոնին է պարունակում նաեւ քաղցր կարտոֆիլը, որը վիտամիններ A-ի եւ C-ի աղբյուր է համարվում:
Բայց չնայած նրան, որ այս մթերքներն օգտակար են, բժիշկները խորհուրդ չեն տալիս սովորական դարձնել գիշերային ժամերին սնվելը: Դա թույլատրելի է, երբ մարդն իրոք քաղցած է:
Top-News.am