Օրվա խորհուրդ
Բոլոր շնորհներ տվողը մեր Տեր Աստվածն է: Նա է, որ Եդեմում Ադամին զարդարեց շնորհներով, որպեսզի վերջինս վայելի Իր հավիտենական ներկայությունը: Թեև Ադամը մեղանչեց, սակայն Աստված ուխտեց փրկել նրան` հենց նրա Սերնդի միջոցով:
Այդ խոստացված Սերունդը Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով Խաչի չարչարանքների միջոցով հաղթեց մեր փրկության թշնամուն, և մեզ հավիտենական կյանք պարգևեց: