«Բուկլետ ենք բաժանում». Նիկոլ Փաշինյանը շրջում է փողոցներով և բուկլետներ բաժանում. (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ շրջում է փողոցներով և բուկլետներ բաժանում: Այս մասին Փաշինյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:
«Բուկլետ ենք բաժանում»,- վարչապետն այսպիսի վերտառությամբ է սկսել ուղիղ հեռարձակումը:
Փաշինյանը անցորդներից հետաքրքրվում է, թե արդյոք տեղյա՞կ են, որ հանրաքվե է անցկացվելու, մասնակցելո՞ւ են արդյոք, թե ոչ, տալիս բուկլետներ, զրուցում քաղաքացիների հետ: