Դուք արդեն հասցրել եք արժեզրկել «հպարտ», «ժողովուրդ», «թավշյա», «ոչ բռնի» ու էլի մի քանի բառեր
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է․
«Նիկոլ Փաշինյանն այսօր իր էջում տեղադրել էր ԱՅՈ-ի քարոզչական բուկլետը, որն ունի ՀՀ քաղաքացու անձնագրի տեսքը և որի մեջ սահմանի հատման կնիքի փոխարեն գրված են այս իշխանությունների ձեռքբերումները: Միանգամից ասեմ, որ ստեղծագործական միտքն ու կրեատիվը ԴԶԵՑ: Շնորհավորում եմ այս գաղափարի հեղինակին:
Իսկ հիմա մի փոքր քննադատություն
Անցած իշխանությունների օրոք արժեզրկվեցին «հայրենասիրություն», «էլիտա», «քաղաքական գործիչ» և էլի մի քանի բառեր և արտահայտություններ: Տղերք, դուք արդեն հասցրել եք արժեզրկել «հպարտ», «ժողովուրդ», «թավշյա», «ոչ բռնի» ու էլի մի քանի բառեր և արտահայտություններ: Մի արեք, տղերք, այդպես»: