Facebook-ը կորոնավիրուսի պատճառով հետաձգում է ամենամյա համաժողովը
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Facebook Inc-ը հայտարարել է, որ կհետաձգի F8-ը ստեղծողների ամենամյա համաժաղովը՝ «F8-2020-ը»՝ կապված կորոնավիրուսի բռնկման աճող մտավախությունների հետ, հայտնում է Reuters-ը։
«F8-ի մասնավոր միջոցառման փոխարեն մենք ծրագրում ենք այլ միջոցներ, որպեսզի մեր հանրությունը կարողանա հավաքվել տեղերում՝ ուղիղ եթերով հեռարձակման միջոցով»,- հայտարարել է հարթակների գործընկերության հարցերով տնօրեն Կոնստանտինոս Պապամիլտիադիսը։
Համաժողովը, որին անցյալ տարի ամբողջ աշխարհից 5000 մարդ էր մասնակցում, պետք է անցկացվեր մայիսի 5-6-ը՝ կալիֆոռնիական Սան Խոսեում։