ՍԴ դատավորները ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք. Արսեն Բաբայան
Այս թեմայով
- Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի. Արսեն Բաբայան
- Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվում արդյո՞ք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը
- Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում
- Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ
Շնորհավորում եմ բոլորիս ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալԱրսեն Բաբայանը։
Նա մասնավորապես նշել է.
«Նրանք ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք եւ պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման։ Այս տարօրինակ ժամանակներն անցողիկ են, իսկ ձեր բարձր պատասխանատվությունը, ուժը եւ պրոֆեսիոնալիզմը կմնա պատմության էջերում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Արայիկ Թունյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Աշոտ Խաչատրյան, Արեւիկ Պետրոսյան»։