Հայաստանին ռուսական գազի մատակարարումների մասին պայմանագրի հարցը երկու երկրների միջեւ «կռվախնձոր» չի դառնա. դեսպան
Հայաստանին ռուսական գազի մատակարարումների մասին պայմանագրի հարցը երկու երկրների միջեւ «կռվախնձոր» չի դառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա հավելեց, որ պատրաստ չէ մեկնաբանել բանակցությունների մանրամասները:
«Այդ հարցով ավելի լավ է դիմել մասնագետներին, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- նշեց դեսպանը: