Այսօր՝ 08 ապրիլի 2020թ., 00:00
Փաշինյանը հանդիպումներ է ունեցել. ինչ հրահանգ է իջեցվել Արցախում ԵՄ թռիչքային անվտանգության գործակալության զեկույցը․ AntiFake.am-ի ուսումնասիրության արդյունքները Արդյո՞ք մենք էինք ասում՝ կորոնովիրուսը ում շունն ա․ Արա Վարդանյան Լազարյանին ՌԴ–ի արտահանձնելով՝ կառավարությունը կսպառի ազատամարտիկների մոտ ձեռք բերված վստահությունը. Հայտարարություն Ի՞նչ է մոռացել Լեւոն Տեր-Պետրոսյանը Իսկ ի՞նչ է իրականացվում երկրորդ նախագահի նկատմամբ Առաջարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանը Անդրեա Բոչելին Զատիկին համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ Հիգիենայի պարագաների բացակայությունից դժգոհած բժշկին Մոսկվայում դատախազություն են հրավիրել Նորվեգիան առել է կորոնավիրուսը վերահսկողության տակ եւ սկսել է չեղարկել որոշ սահմանափակումներ․ Reuters ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի հետազոտության շարժական լաբորատորիա Ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում Հանցագործությունների քանակը պաշտոնապես աճում է «3 րոպեանոց տեսահոլովակի համար, որը մի մեծ պատմություն է, անհրաժեշտ են ժամերի տեսանյութեր». Զարուհի Բաբայանի ու դստեր հոլովակը Փարիզում խստացրել են կարանտինի կանոնները․ RFI Արցախում ընտրական 2-րդ փուլը կկայանա ապրիլի 14-ին, քարոզարշավը՝ ապրիլի 9-ից Հայաստանը մտադիր է ավելացնել գինու արտահանումը Կանադա. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները թաքցրել են 700 հազար բժշկական դիմակների առկայությունը. ՏՄՊՊՀ Ապրիլյանի հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերին Փաշինյանի մոտ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը 2019թ. կապիտալ ծախսերը թերակատարվել են 70 միլիարդ դրամով Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու են բոլոր մարդիկ. Newsgeorgia.ge Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է Չինաստանի վերականգնման հուսադրող նախանշանների մասին Դա ցինիզմ է ժողովրդի նկատմամբ. Նարեկ Սամսոնյանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի «ստերը» (տեսանյութ) Եթե ապացուցեն, որ սպիրտը թանկացել է՝ պատրաստ եմ դիմում գրել և աշխատանքից դուրս գալ. ՏՄՊՊՀ նախագահ Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսով հիվանդներին անձամբ բուժելու պատրաստակամության մասին Կառուցապատողների, ռիելթորների եւ ճարտարապետների նամակը՝ Փաշինյանին, Ավինյանին եւ Մարությանին Իրանի ԱԳ նախարարը Միացյալ Նահանգներից պահանջում է վերջ տալ պատժամիջոցներին Այս փուլում թե արտահանումը, թե ներմուծումը Հայաստան շատ ակտիվ է. Գեորգի Ավետիսյան Անդրանիկ Քոչարյանը շատ անհանգիստ դրության մեջ է. Սերժ Սարգսյանի որոշումն անակնկալ է եղել Facebook-ը տվյալներ կհավաքի օգտատերերի տեղաշարժի մասին և դրանք կփոխանցի ԱՄՆ իշխանություններին. Politico Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար Toyota-ն կսկսի պաշտպանիչ դիմակներ արտադրել Կորոնավիրուսի առումով ռիսկի գոտում գտնվող 9 անձի խափանման միջոցը փոխվել է Գլաձոր համայնքի բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ. Կրակել եւ վիրավորել է Վարչապետը պետք է հրապարակի 1 մլրդ պարգևավճար ստացած բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը «Դարոինք»-ում վարակվածը մենեջեր է եղել, արտադրության հետ կապ չի ունեցել. ՍԱՏՄ ղեկավար Նիկոլի տրամաբանությունը Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրու՞ս է տարածվել Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի Դոլարի փոխարժեքը նվազեց 500 դրամից. Եվրոն թանկացել է Ռուսաստանում նախազգուշացրել են ապրանքների մինչև 20 տոկոս թանկացման մասին. «Իզվեստիա» Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 10 000-ից Բարեբախտաբար՝ աշխատավարձի վերաբերյալ որոշում չկա․ ԿԳՄՍ փոխնախարար Համաճարակը հաղթահարած չինացի բժիշկները ամիսների բաժանումից հետո վերամիավորվել են ընտանիքների հետ (տեսանյութեր) Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից կդառնա 300 հազար դրամ «Դատարանը շարունակում է թերանալ»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Բուժաշխատողների՝ երգի վերածված կարոտը. տեսանյութ Ուղիղ եթերում կոտրեցին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը #AraratChallenge շարժումը 120.000 դոլար է փոխանցել Հայաստանի առողջապահության նախարարությանը Քուանշ, պարոն վարչապետ Վերջ տվեք աբսուրդի թատրոնին Քաղավիացիայում բան չի մնացել, երկու-երեք ինքնաթիռ կիսամեռ թռչում են. Դմիտրի Ադբաշյան Երբ աճը ներկայացնում են որպես նվազում. Արսեն Թորոսյանի շփոթեցնող գրաֆիկը Եթե հանրապետության նախկին նախագահի խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ունենում ենք քաղաքական դատավարություն․ Հրանտ Բագրատյան Պարետի որոշմամբ սահմանափակվել է հեծանիվ վարելու եւ սպորտով զբաղվելու ժամանակահատվածը Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել Նիկոլ Փաշինյանը ստեց․ վարչապետի մարքեթինգային հնարքները Հայաստանում ճգնաժամի պայմաններում հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ զգալիորեն աճել է. փոխնախարար Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին. Նա պայման է դրել Երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը. Արփինե Հովհաննիսյան Միասնական քննությունների անցկացման մի քանի սցենար է քննարկվում. ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ) Սիրելի մայրեր ու դուստրեր, այս դժվարին և բարդ պայմաններում, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին Աշխարհում գոթական ոճով ամենամեծ տաճարը կորոնավիրուսի վարակակիրների համար հոսպիտալի կվերածվի. The New York Times Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը Ինչպես խուսափել Հայաստանի բանտերում կորոնավիրուսի բռնկումից. «Ռեգնում»-ի անդրադարձը Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ կուղարկի Հայաստան Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի կողմից լուսնի պաշարներն օգտագործելու իրավունքի մասին Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Երկիր մոլորակին կանխատեսել են հերթական աղետը Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Միխայիլ Գալուստյանը «Փոխվիր տանը» «չելենջ» է սկսել և սափրել դեմքը (տեսանյութ) Ռոբերտ Քենեդու կորած թոռնուհու մարմինը գտել են Չասապիկսկի ծոցի ափերին Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը փորձարկում են 40 կամավորների վրա Moody’s-ը կանխատեսում է ԱՄՆ ՀՆԱ-ի կրճատում շուրջ 2 տոկոսով Ինչպե՞ս կփոխվի ամերիկացիների աշխարհայացքը կորոնավիրուսից հետո․ AP Վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները. ավիացիոն խորհրդատու
Հարցում

Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե

2019թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը, անտեսելով Սահմանադրության պահպանման իր լիազորությունը, ստանձնելով պասիվ դիտորդի դեր, ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման տխրահռչակ օրենքը:

Օրենքի գործողության ժամկետ էր սահմանված երկու ամիսը, և փաստացի այսօր այն արդեն լրանում է՝ մինչև ժամը 18-00։ Օրենքում առկա իրավական և բարոյական խնդիրներին մենք բազմիցս ենք անդրադարձել։ Եվ թեև Սահմանադրության կոպիտ խախտումներով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի համապատկերին այս հարցը ստվերվել է, այնուհանդերձ չենք կարող չարձանագրել, որ ՍԴ դատավորները, որոնց վրա տարածվում էր օրենքը և որոնցից այսօրվա իշխանությունները փորձում են ամեն գնով ազատվել, փաստեցին իրենց բարձր պրոֆեսիանալիզմը, ըստ էության՝ չփոխանակեցին իրենց մասնագիտական բարոյականությունը առաջարկվող «կաշառքի» հետ։ Նրանք իսկական քաղաքացիներ են. հենց նման պայմաններում է կայանում քաղաքացին՝ որպես ինստիտուտ։

Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերը դժվար կհասկանան այս քայլը, քանի որ նրանք բարձրաձայն խոսում են իրավական պետության մասին, սակայն մասնակցում են ամեն գնով ՍԴ դատավորներից ազատվելու հակաիրավական, հակասահմանադրական գործընթացին, իսկ որպես «երազած» դատական համակարգ պատկերացնում են յուրայիններով համալրված և կցորդ դատարանը։

Այսօր կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը սահմանադրական արդարադատությանը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել։ Վարքագիծ, որը զերծ էր ավելորդ աղմուկից և պաթոսից։ Բարեբախտաբար, հանրության բավականին լայն շրջանակներ պաշտպանեցին նրանց դիրքորոշումը՝ ստեղծելով արդյունավետ հանրային վահան՝ այսօրվա հակաօրինական միջավայրում։

Բայց առջևում ՍԴ դատավորներին սպասում է նոր փորձություն։ Առաջիկա ամսվա ընթացքում նրանք արժանանալու են էժան հռետորաբանության, ասվելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս։ Հերթական անգամ թիրախավորվելու են ՍԴ դատավորները, պարզվելու է, որ Սահամանադրական դատարանը «ուղիղ և սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար և այսպիսի Սահմանադրական դատարանը ձեւավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար», և որ շուտով ՍԴ-ն ազատելու է բոլոր կոռուպցիոներներին։ Թշնամի են հռչակվելու բոլոր նրանք, ովքեր չեն կիսում հանրաքվեի միջոցով ՍԴ դատավորներից ազատվելու «փայլուն» գաղափարը։

Հանրաքվեն վերածվելու է թշնամանքի քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման, իսկ երկիրը ներսից քայքայելու վնասն անհետևանք չի մնալու. այն կարող է երկար և ավերիչ ազդեցություն ունենալ։

Հանրաքվեի օրն էլ կանցնի, բայց նստվածքը մնալու է։ Մեր պետությունը հայտնվելու է միջազգային կառույցների թիրախում, իսկ մի փուլ հետո սկսվելու է նաև իրավական գործընթաց։ Միջազգային կառույցների՝ արդեն իսկ եղած արձագանքներին հաջորդելու են ավելի կոշտ արձագանքներ, իսկ հանրաքվեի սահմանադրականությունը դառնալու է իրավապահների քննության առարկա։

Եվ վերջում կմնա էլի միջազգային կառույցների անաչառությունը կասկածի տակ դնելու, այդ կառույցներից պատասխան պահանջելու, տարբեր մանիպուլյացիաների դիմելու, ձևակերպումները բոլորովին այլ ենթատեքստով ներկայացնելու, առավել անցանկալի դրույթները «մոռանալու» և հանրությունից թաքցնելու գործելաոճը, սակայն դրանից, մեծ հաշվով, շատ բան չի փոխվի։

Ամփոփելով՝ մեկ անգամ ևս գնահատենք բոլոր այն դատավորների կեցվածքը, որոնք զգացին պահի լրջությունը և կարողացան չտրվել հեշտ լուծման գնալու գայթակղությանը։ Սահմանադրական դատարանի դատավորը, մեծ հաշվով, պետք է կարողանա իրողությունները դիտարկել «ժամանակից դուրս», և նրանք վարվեցին հենց այդպես։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan