Այսօր՝ 02 ապրիլի 2020թ., 00:00
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի եւ կզբաղվի միայն կորոնավիրուսի պացիենտներով. նախարար Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է էլ ավելի խստանա. վարչապետ Խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. Փաշինյանը դիմեց քաղաքացիներին 3,6 միլիոն ֆրանսիացիներ կորոնավիրուսի պատճառով զրկվել են աշխատանքից․ RFI Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ ՄՆԱՑԵ'Ք ՏԱՆԸ․ Գեղարքունիքի մարզպետ ԱՄՆ-ում իրավիճակը նման է Իտալիային․ Փենս Brent տեսակի նավթի գինն աճել է գրեթե 6 տոկոսով «Այլևս ոչ ոք չի երգում և պարում պատշգամբներում». Իտալիայում մարդիկ սկսել են աղքատությունից ավելի շատ վախենալ, քան կորոնավիրուսից․ The Guardian Խոցելի խմբերի և տնտեսության համար գազը կտրուկ կթանկանա Քաղաքացիներից կոպեկ առ կոպեկ հավաքած գումարը բաժին հասավ ընչաքաղցներին․ Պարույր Հայրիկյան (տեսանյութ) Բաքուն ստեղծում է լարվածություն՝ Մինսկի խմբին ասելով, որ չշեղվեն Արցախի հարցից ստեղծված իրավիճակում. փորձագեետ Ես խիստ կասկածում եմ, որ արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին. Դավիթ Հարությունյան Կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի Վարակը մեզ ապացուցեց, թե ինչքան անպաշտպան է մարդը բնության առաջ, ինչքան սին են բուժելու, փրկելու, երկարակեցության բոլոր բանաձևերը «Կարող եք դիմել ապրիլի 10-ից». Նիկոլ Փաշինյանի օգնականի գրառումը Կառավարության նիստն սկսվեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելով «Չեմ կարծում, որ այս փուլում «Գազպրոմը» կարողանա զեղչեր ապահովել»․ Սիմոնով 4 տարի առաջ այս օրը սկսվեց ապրիլյան պատերազմը Թալիշում 54 ընտանիք է ապրում. գյուղը վերածնվում է Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ ինչ է այն ենթադրում Արցախի խորհրդարանի «քաղաքական քարտեզը». ինչպիսի՞ համագործակցություններ կլինեն Ո՞վ է աջակցելու Մասիս Մայիլյանին 2-րդ փուլում. Բաց է մնում Վիտոյի թեւի հարցը Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում Ապրիլյան պատերազմից 4 տարի անց․ ինչ ունենք այսօր Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ ՀՀ-ում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները Եկեղեցին փորձել է հնարավորություն ընձեռել շտկվելու, սակայն՝ ապարդյուն Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ապրիլի 2-ի դասացուցակը Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն «Հաջորդ հանգրվանն ընտրությունների երկրորդ փուլն է». Արայիկ Հարությունյանի հայտարարությունը Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ Ընդդեմ կորոնավիրուսի. բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, դեռ ավելի է բարձրանալու Տնտեսական բալանսը լիովին խախտվել է․ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Սամվել Բաբայանը բարձր պաշտոնի դիմաց կարող է չաջակցել Մայիլյանին. Ինչ սցենար է շրջանառվում Արցախում «Օդանավից ուշանում է». Օգտատերերին զվարճացրել է ճամպրուկներով վազքուղում վազող տղամարդը (տեսանյութ) Նյու Յորքում աղջիկն ամբողջովին մերկացել է և սկսել լուսանկարվել Ուոլ Սթրիթում (լուսանկարներ) Ինստագրամի հակառակ կողմը. մի շարք բլոգերներ ցույց են տվել, թե ինչպիսին են իրականում (լուսանկարներ) Ժերոմ Բոատենգը վթարի է ենթարկվել Վանում անսպասելիորեն առատ ձյուն է տեղացել «Սա հարված է տեղեկատվության հասանելիությանը». ինչպես են երկրները պայքարում կորոնավիրուսի դեմ, բայց հաղթում ընդդիմությանը. BBC Օրենքով գող է ձերբակալվել Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ) Լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Աշխարհի ամենամեծ մեկուսացման ենթարկված երկրում օդի աղտոտվածության մակարդակը զգալի փոփոխության է ենթարկվում Ինչպե՞ս հայտ ներկայացնել անտոկոս վարկ ստանալու համար Հայաստանի տարածքում միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են. Ավինյան Հայաստանի կառավարությունը չպետք է չարաշահի արտակարգ միջոցառումները՝ մարդու իրավունքները ճնշելու նպատակով․ ՄԱԿ-ի փորձագետներ Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարդանում է․ Պուտին Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Ճապոնիայի կառավարությունը ընդլայնում է մի շարք երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը․ Սինձո Աբե «Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի տեսանյութը երեխաների հետ Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ ՈւԵՖԱ-ն հետաձգեց եվրագավաթների վերսկսումը, չեղարկեց հավաքականների հունիսյան հանդիպումները Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք․ Սուրեն Սարգսյան Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները Փորձագետը ավտոմեքենաների շուկայում գների 30% անկում է կանխատեսում Հայաստանում Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները․ Թուրքիայում Կանադայի դեսպանություն «Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակներում». Հռոմի պապ Կորոնավիրուսի տարածումը դանդաղում է տաք կլիմա ունեցող երկրներում․ հույն գիտնականներ Պուտինը պարզեցրել է Հայաստան ռուսական նավթամթերքների արտահանման ձեւակերպումը Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ Համալիրը հիվանդասենյակ դարձնելու փոխարեն՝ համատարած թեստավորումներ անեիք. Գևորգ Գևորգյան (տեսանյութ) Այսօր գազի գնի բանակցություններն իջել են փոխվարչապետ-«Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Միլլեր նամակագրության մակարդակի Եթե Նիկոլ Փաշինյանի խոսքերին հաջորդի գործը, լինեն արդյունավետ բանակցություններ ՌԴ-ի հետ, ապա գազի գնի չթանկանալը կարող է դառնալ իրականություն. ՌԴ պատգամավոր Ամեն ինչ կորոնավիրուսի մասին դոկտոր Վոլֆգանգ Վոդարգից (Տեսանյութ) Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ ՀՀ նախագահը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ Կորոնավիրուսային վարակի հաղթահարման գանձապետական հաշիվը կազմում է շուրջ 822 միլիոն դրամ Հարգելի իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան Ինչպե՞ս կարելի է ԵԽ անդամ, Եվրոպական միության հետ տարբեր ծրագրեր իրականացնող երկրում նման օրենք ընդունել Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ. Սուրեն Պարսյան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից արձանագրվել է մահվան դեպք Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են աջակցության նոր ծրագրերը Ով էլ դառնա Արցախի նախագահ ծանրագույն պատասխանատվության տակ է մտնում. Ստեփան Դանիելյան Համացանցում շրջանառվող ավտոբուսն աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը ՌԻԱ Նովոստի. Թաիլանդի իշխանություններն առողջ մարդկանց կոչ են արել կորոնավիրուսի թեստ չհանձնել Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար տասնյակ բժիշկներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից գործուղվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանցանոց Դոլարի փոխարժեքն աճում է. եվրոն էժանացել է Պարզվեց ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին. կա ավելի ֆանտաստիկ հիմարություն՝ դա երկրորդ փուլն է. բժիշկ Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 987-ով
Հարցում

Պուտինը՝ Հայաստանի Ազգային ժողովում

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ՝ նվիրված Հայաստանի եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին։ Լսումների անհրաժեշտություն իսկապես կար, քանի որ չկա այդ համաձայնագրի իրականացման գործընթաց՝ որպես այդպիսին։ Խնդիրը տեխնիկական, բյուրոկրատական նրբությունները չեն, խնդիրը նաեւ այն չէ, որ ԵՄ 28 անդամներից համաձայնագիրը վավերացրել են դեռեւս միայն 17-ը։ Խնդիրը շատ ավելի խորքային է եւ կապված է ոչ թե՝ եվրոպական, այլ՝ հայկական կողմի հետ։

Իրականում 2017 թվականի նոյեմբերին ստորագրված այդ համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանն այսօր որեւէ առարկայական հետաքրքրվածություն, շահագրգռվածություն չի ցուցաբերում, եւ եթե կա ինչ-որ գործընթաց, ապա դա բխում է առավելապես եվրոպական կողմից։ Հայաստանն այս հարցում շարժվում է առավելագույն իներցիայի ու դանդաղկոտության ռեժիմով։ Այն դեպքում, երբ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն քաղաքական եւ տնտեսական հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար։ Հայաստանը, սակայն, չի օգտվում դրանից, ինչո՞ւ։ Առաջին հայացքից անտրամաբանական թվացող այս իրավիճակն ունի բազմաթիվ խորքային պատճառներ։

Դրանցից, թերեւս, ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը վարում է շատ ավելի ռուսամետ ու ռուսահպատակ քաղաքականություն, քան Հայաստանի որեւէ իշխանություն վարել է երբեւէ։ Եվ այս համատեքստում խիստ կասկածելի է՝ արդյոք Հայաստանի գործող իշխանությունը կստորագրե՞ր ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եթե դա կատարված չլիներ նախորդ իշխանության կողմից եւ բաժին հասներ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Այդ հռետորական հարցի պատասխանը, մեծ հավանականությամբ, բացասական է, քանի որ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը դիմեր Ռուսաստանի զայրույթն առաջացնելու ռիսկին՝ հանուն Եվրամիության հետ ինչ-որ փաստաթղթի ստորագրման։ Ստեղծված իրավիճակի մյուս խորքային պատճառն աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի նկատմամբ Հայաստանի նոր իշխանության վերաբերմունքն է։ Իսկ նոր իշխանությունն աշխարհի ու Եվրոպայի հետ շարունակում է հարաբերվել հեղափոխության դիրքերից՝ հանդիմանելով բոլորին, որ նրանք հավուր պատշաճի չեն գնահատում Հայաստանում տեղի ունեցած «աննախադեպ» հեղափոխությունը ու չեն շտապում օգնել Հայաստանին։

Բավական է հիշել միայն վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցն ու դրա ընթացքում եվրոպացիներին ուղղված մեղադրանքները։ Իսկ վերջերս էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հիշում են եվրոպացիների, միջազգային կառույցների (Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)) ծախվածության ու կոռումպացվածության մասին՝ կրկին հանդիմանանքով ու մեղադրանքներով։ Այս պայմաններում իրատեսական չէ սպասել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կտա այն արդյունքները, որոնք նախատեսված են եղել ի սկզբանե։ 2017 թվականին ստորագրված այդ համաձայնագիրը Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանի համար Եվրոպայի հետ հարաբերվելու բացառիկ հնարավորություն էր։

Հայաստանի նոր իշխանությունը, սակայն, բոլոր հարաբերություններից առավել՝ նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, բազմաթիվ վերապահումներ ունի Եվրոպայի վերաբերյալ։ Դրանք գիտակցաբար կամ ենթագիտակցորեն փոխանցվել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, վերջինիցս էլ՝ նրա իշխանությանը։ Այնպես որ, խորհրդարանական երեկվա լսումներում իրականում ոչ թե Եվրոպան էր ու նրա հետ Հայաստանի հարաբերությունը, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, այլ Ռուսաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինը, որի հետ գրկախառնումներով այդքան սիրում է հպարտանալ Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan