Հայտնի է դարձել ամենից վատ ճանապարհներն ունեցող երկիրը
The World Economic Forum միջազգային կազմակերպության կազմած վարկանշային աղյուսակի համաձայն` ամենից վատ վիճակում գտնվող ճանապարհներ ունեցող երկիրը ողջ աշխարհում Մոլդովան է դարձել:
Աղյուսակում այն զբաղեցրել է 144-րդ հորիզոնականը: Վերջին հորիզոնականներում են հայտնվել նաև Գվինեան, Մոնղոլիան, Ռումինիան և Հաիթի կղզին: Ամենից լավ ճանապարհներ ունեցող երկրներն են ճանաչվել Ֆրանսիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պորտուգալիան և Օմանը:
Առաջին տասնյակում հայտնվել են նաև Շվեյցարիան, Ավստրիան, Հոնկոնգը, Ֆինլանդիան և Գերմանիան:
Երկրները գնահատվել են 7 բալանոց սանդղակով: Մոլդովան 1.5 միավոր է ստացել, իսկ Ֆրանսիան` 6.5: