Այսօր՝ 10 ապրիլի 2020թ., 00:00
Հայ տղամարդը Պյատիգորսկում պատանդ է վերցրել քրոջ ընտանիքին և պահանջել 200 մլն դոլար օգնություն փոխանցել Հայաստանին Եթե կանխարգելիչ քայլեր չձեռնարկվեին, Հայաստանում կորոնավիրուսից արդեն 200 մահ կլիներ․ նախարար Փաշինյանի մոտ քննարկվել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքները Սահմանում մարդկանց չենք թեստավորում ոչ թե որովհետեւ թեստ չունենք, այլ որովհետեւ դա անիմաստ է․ նախարար Ինչ անել, եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու ժամկետը, բայց դուք չեք կարող լքել երկիրը. ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է Առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն «Որոշել եմ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ». Արսեն Բաբայանը միանում է Արթուր Վանեցյանի թիմին «Դատավորի» վիրահատությունը, վիրահատական սեղանին մահացած արդարադատությունը ու անմարդկային վերաբերմունքի մաստեր կլասը Արմեն Գևորգյան. Ռիսկեր, որոնք պետք է չեզոքացվեն ԱՄՆ-ից ներմուծված առաքանիում հայտնաբերվել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ Դիմակ կրե՞լ, թե՞ ոչ․ Նախարարը փոխել է իր կարծիքը Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել սնունդի միջոցով. MedicalXpress Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը եւ չի նախատեսում լքել այն. Հայտարարություն Կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից․ նախկինում 50 դեպք էր՝ մի աղբյուրից, հիմա՝ 16-30՝ 10-20 տարբեր աղբյուրներից․ նախարար ԱՄՆ տնտեսությունը կարող է «բավականին արագ առողջանալ». ԴՊՀ ղեկավար Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն Թոքաբորբով բոլոր պացիենտներին այսօրվանից կորոնավիրուսի թեստ է կատարվելու․ նախարար Լարսի ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար. օտարերկրացիների՝ Վրաստան մուտքի արգելքն ուժի մեջ է Հրանտ Բագրատյանի կատարումը կարանտինից Հայկական դրամը արժեւորվում է միմիայն շուկայում տիրող պասիվության ֆոնի վրա Աննա Դանիբեկյանը վիրահատվելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը վերանայեր․ Արամ Օրբելյան Աջարիայի չինովնիկներին ստիպել են պարգևավճարները վերադարձնել Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, որը դուրս է բերվել Ոտնլվայի արարողությանը Իր հետ կառուցել ենք, ստեղծել ենք, հաղթել ենք (տեսանյութ) Մինչև Քոչարյանի գործը հասնի իր ավարտին, Աննա Դանիբեկյանը կդառնա Ջենիֆեր Լոպես Աչքերը մամայինն են, կամքը՝ Նիկոլ Փաշինյանինը Թրամփը հոգեբույժների հետ քննարկել է, թե ինչպես է COVID-19-ը ազդում քաղաքացիների վրա Սահմանադրական կարգի տապալումը. մաս 3-րդ Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել ՀԱՔ մեջ արած, մեր Հայաստան.ժողովրդի հիշողությունը բավական կարճ է… Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա Ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կախված չէ ընտրություններից. Զախարովա Արցախում ոստիկանության 4 ծառայողներ ինքնամեկուսացվել են Օրվա խորհուրդը Չինաստանից մեզ ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին Ձեռքսեղմումներից հրաժարումը պետք է նորմ դառնա. Էնթոնի Ֆաուի Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար. Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշման մեջ Նիկոլ Փաշինյանը չի փոխվում. նա շատ գոհ է առկա իրավիճակից Սիսիանում պատրաստվում են ակցիաներ անել. Չեն հանդուրժում իշխանական խաղերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք, 149 առողջացած Ինչ եղավ հետո, արդեն գիտեք բոլորդ. Սարհատ Պետրոսյան ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը կավելացնի շուրջ 175 միլիոն դոլարով Իշխանությունը ոչ թե փորձում է լուծել խնդիրը, այլ թիրախավորում է ահազանգը հնչեցնողին․ Միհրան Պողոսյան Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում Ո՞ր ապրանքների գները կիջնեն․ ինչ պայմանավորվածություն է եղել ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են «Փաշինյանի հետ աշխատելը դժվար է» Պատգամավորի բոցը. Ծնողներ ասելով հորն ու մորը նկատի ունե՞ք Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե. մանրամասներ Ապշելու «պատահականություններ» ու տեռոր. երբ նեղացնում են իշխանություններին Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան է վերադարձել 73 քաղաքացի Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞ Այո, Սիրելի Առաջնորդին քննադատողներին հայհոյելը իսկապես չարքաշ աշխատանք է. Ավետիք Իշխանյան Կորոնավիրուսը կարող է Հայաստանին զրկել Ռուսաստանից օրական գրեթե 3 մլն դոլար դրամական փոխանցումներից Չեմ բացառում, որ Հայկ Մարությանը գիշերը վախից լաց է լինում․ Նարեկ Սամսոնյան Ե՞րբ է քաղաքապետը կատարելու խոստումը. Էլի կորոնավիրուսն է մեղավո՞ր Միխայիլ Բաղդասարովը սնանկ է ճանաչվել. նա չի վիճարկել այդ որոշումը Ucom ընկերության ավելի քան 5 տասնյակ աշխատակից ազատման դիմում է գրել Ասում են՝ աշխատանքի է գալիս. վեճ է հասունանում Ժամանակավոր կառավարությո՞ւն. ովքեր եւ ինչու են դիմում մանիպուլյացիայի Լենա Նազարյանին հանգիստ թողեք. պարգեւավճարներ բաժանողը նա չէ Ռուբլու փոխարժեքն աճ է գրանցել՝ հասնելով մեկամյսա առավելագույն ցուցանիշին Վրացական արտադրության դիմակներն արդեն վաճառքում են, գինը՝ 50 թեթրի է Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքերը վատագույնը կլինեն Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր. ԱՄՀ Ինչու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում քննադատություններից. Արտակ Զաքարյան Խորհուրդ ենք տալիս բացօթյա սածիլում չկատարել. Գագիկ Սուրենյան Թուրքիան սահմանափակել է համաշխարհային շուկա կիտրոնների արտահանումը Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը. Նիկոլ Փաշինյան Խորհուրդ կտամ Արցախի իշխանություններին վզակոթներին տալով չեզոքացնեն սորոսական վտանգը. Նարեկ Մալյան Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Ռուսաստանը կարող է ԵԱՏՄ-ի համար գազի գնի հարցում զիջումների գնալ, բայց հայ-ռուսական հարաբերությունները դրանից չեն լավանա. Վլադիմիր Լեպեխին Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ. Փաշինյանի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումները Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել. հայտարարվել է հետախուզում Եվրոպական երկրի որևէ դատավոր քթի վիրահատության պատճառով այս պայմաններում դատական նիստը չէր հետաձգի. փաստաբան Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն «Բավարիայի» ղեկավար․ Մարզական խնդիրներից եւ տնտեսական կորուստներից խուսափելու համար պետք է վերսկսել մրցաշրջանը
Հարցում

Արցախի ՄԻՊ-ն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում

2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առթիվ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում՝ ելնելով Պաշտպանի լիազորություններից ու աշխատակազմի կարողություններից:

1. Պաշտպանի աշխատակազմում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը քարոզարշավի ամբողջ ընթացքում եւ ընտրությունների օրն իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ Պաշտպանի իրավասությունների սահմաններում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը եւ մարդու իրավունքների մշակույթը երաշխավորելու նպատակով:

2. Պաշտպանի աշխատակազմն իրականացնելու է բաց աղբյուրների (լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի) ամենօրյա ռեժիմով դիտարկում՝ ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումներին եւ մարդու իրավունքների մշակույթը խաթարող հրապարակումներին արձագանքելու նպատակով:

3. Պատշաճ կերպով ուսումնասիրվելու եւ քննարկվելու են Պաշտպանին հասցեագրված գրավոր եւ բանավոր (ներառյալ՝ թեժ գծի 116 հեռախոսահամարով եւ Պաշտպանի կայքէջով ստացված) բողոքները:

4. Իրավական խորհրդատվություն է տրամադրվելու քաղաքացիներին ընտրական օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ:

5. Առանձնակի ուշադրության ներքո են լինելու լրագրողների եւ դիտորդների անխափան աշխատանքին առնչվող հարցերը:

6. Հատուկ ուշադրություն է դարձվելու ընտրական իրավունքների իրացման համար հավասար ու մատչելի պայմանների ապահովման վրա:

7. Դիտարկվելու են հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները:

8. Մշտական կապ է պահպանվելու պետական լիազոր մարմինների, ընտրություններում ներգրավված սուբյեկտների, քաղաքացիական հասարակության եւ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի ու անձանց հետ:

9. Պաշտպանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին հրապարակային հաղորդակցության մեջ այլոց հանդեպ դրսեւորել հանդուրժողականություն եւ հարգանք՝ զերծ մնալով ատելության խոսքից եւ բռնության քարոզից, իսկ լրատվամիջոցներին՝ ցանկացած դեպքում հեռացնել ատելություն կամ բռնության կոչ պարունակող հրապարակումներն ու մեկնաբանությունները:

10. Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ սոցիալական ցանցերի գլխավորապես կեղծ օգտատերերը, չարաշահելով խոսքի ազատությունը եւ անանուն մնալու իրավունքն ու մեխանիզմները, ատելություն, վիրավորանք ու բռնության կոչեր են տարածում այլ քաղաքացիների եւ խմբերի նկատմամբ: Անկախ սոցիալական ցանցերի հանդեպ ունեցած վերահսկողական թույլ մեխանիզմներից՝ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը նաեւ առցանց տիրույթում:

11. Պաշտպանը պահանջում է հանրային ծառայողներից հատկապես աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում առաջնորդվել հանրային ծառայության հիմնական սկզբունքներով, ներառյալ՝ մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությամբ, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությամբ, անկողմնակալությամբ եւ անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքով:

12. Պաշտպանը պահանջում է պետական լիազոր մարմիններից հավասար ու արդար պայմաններ ապահովել ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր սուբյեկտների համար՝ երաշխավորելով ընտրական ու հարակից իրավունքների պատշաճ իրացման հնարավորությունները:

13. Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման հիման վրա կազմված Պաշտպանի առաջարկների մի մասը պատկան մարմինների կողմից արդեն իրականացվել է՝ բարձրացնելով ընտրական իրավունքների իրացման մատչելիության ու գաղտնիության մակարդակը: Պաշտպանը կարեւոր է համարում, որ մնացած առաջարկները եւս քննարկվեն ու կյանքի կոչվեն՝ միեւնույն ժամանակ մտադրություն հայտնելով առաջիկա ընտրությունների դիտարկման հիման վրա շարունակել ընտրական օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված ջանքերը»:

website by Sargssyan