ԱՄԷ պետական ավիաընկերությունը հայկական ֆիլմ է ցուցադրել Բաքու մեկնող չվերթի ժամանակ
Բաքու-Դուբայ-Բաքու չվերթի ադրբեջանցի ուղևորների շրջանում դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ FlyDubai ավիաընկերությունը, որը չվերթներ է իրականացնում նաև դեպի Հայաստան, թռիչքի ժամանակ ցուցադրել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմը:
Ինչպես հաղորդում է rusarminfo-ն՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրին, ֆիլմից արված կադրերով կիսվել է ադրբեջանցի ուղևորներից մեկը: Ադրբեջանական պարբերականը բողոք է հայտնել, որ իրենց երկրի շահերը հաշվի չեն առնվել:
Ավիաընկերությունից, որը Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիափոխադրողն է, պարբերականին պատասխանել են, որ իրենց օդանավերում 1000 ժամվա տարբեր բովանդակությամբ նյութ է ցուցադրվում տարբեր լեզուներով: Եվ այդ բովանդակությունը ցուցադրվում է բոլոր չվերթների ժամանակ՝ անկախ երթուղուց:
Ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը նկարահանվել է 2018-ին, երկու երկրի՝ Հայաստանի և Ռուսաստանի արտադրության կինոնկար է: