Էջմիածնում ապօրինի զենք պահելու կասկածանքով մարդիկ են բերման ենթարկվել
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հերթական՝ զենքի հայտնաբերման օպերացիա են իրականացրել Արմավիրի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:10-ի սահմաններում քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Էջմիածին քաղաքում կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Էրիկ Բ.-ի վարած Lada մակնիշի 51 VV 007 համարանիշի ավտոմեքենան:
Երբ քրեական հետախույզները կանգնեցրել են ավտոմեքենան, նրա ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ, 25-ամյա Արթուր Ա.-ն, իջնելով ավտոմեքենայից, վերնաշապիկի աջ գրպանից հանել և նետել է իր մոտ եղած ինքնաշեն ատրճանակը և այդ ամենին ականատես են եղել օպերացիայի մասնակիցները:
Ոստիկանները, երբ արձանագրել են այդ ամենը, Արթուր Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերված զենքը պատկանում է իրեն, որից հետո վարորդն ու ուղևորը նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, անյուհետև բաց են թողնվել: Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «Մի՛ պահիր ապօրինի զենք» անվանումը: