Այսօր՝ 30 մարտի 2020թ., 00:00
«ԱԺ Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության». Յուրի Խաչատուրով «Կարծես թե օգտվելով այս կորոնավիրուսի պահից, մեր իշխանությունները գնում են ամենադատապարտելի ճանապարհով». Լարիսա Ալավերդյան Շաքարային դիաբետի բուժման նոր եղանակ են առաջարկել չինացի գիտնականները Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին Կառավարության մի շարք սկանդալային օրենսդրական նախաձեռնությունների Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN Մեծ Բրիտանիայում 20 000 բժիշկ թոշակից վերադարձել է համավարակի դեմ պայքարելու համար. The Independent Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ Գազի գնի փոփոխություն կլինի․ փոխվարչապետ Կորոնավիրուսային տոտալիտարիզմ Ռոբերտ Քոչարյանի առողջականում դրական տեղաշարժ կա Պատգամավորները բացատրություն են պահանջել Արարատ Միրզոյանից Տարօրինակ կորոնովիրուսային վիճակագրություն Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մխիթարյանն «Արսենալ»-ին ասել է, որ ուզում է մնալ «Ռոմա»-ում Պարետատունն անկազմակերպ է․ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդներին չի ներկայացվում, թե ինչ ստուգումներ են անելու․«Մեդիա պաշտպան» Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից Իրանում գրեթե 500 մարդ է մահացել՝ կորոնավիրուսը «բուժելու» համար մեթանոլ խմելով. AP Ուրուգվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածի մահվան առաջին դեպքը Նիկոլ Փաշինյանն ուզում է հետեւել մեզնից յուրաքանչյուրին ԱՄՆ 1 դոլարը հայաստանյան բանկերում վաճառվում է 504 դրամ առավելագույն փոխարժեքով Կառավարությունը նվազագույն աշխատավարձի չափով գումար կտրամադրի մարտի 13-30-ն աշխատանքից ազատված անձանց Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով. Արմեն Աշոտյան Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. նա նախապես մեկուսացված էր Տիմոշենկոն հայտնել է Ուկրաինայում պատրաստվող «դարի խարդախության» մասին Տոկիո-2020 անվանումը կպահպանվի. Թոմաս Բախ Չգիտեմ ում շունն է, բայց աչքիս կծում է էս վիրուսը (տեսանյութ) Մենք գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ինչը պահանջում է ավելի լուրջ և ավելի կշռադատված մոտեցում Ետկորոնավիրուսյան Հայաստան․ էմոցիաները լքում են քաղաքական թատերաբեմը DW. Համավարակի խրոնիկա. Նավթի գինն ընկել է մինչեւ 2002 թվականի մակարդակ Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայ տատիկն ու Կոմիտասի ազդեցությունը Նոր որոշում. 100 հազար դրամ կտրվի աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից Մահացել է «I Love Rock 'n' Roll» հիթի հեղինակը Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են Մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Խնդիրներ չունենք. Դավիթ Տոնոյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի. РИА Новости Ադրբեջանում մարդկանց մեկուսացրել են քարանձավում. Մեկուսացում՝ ադրբեջանական ձեւով (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է «Ֆեյսբուքում» ևս մեկ խաբեության մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան Արցախում այսօր լռության օր է Այս պահին 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. երկու ծանր դեպք կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ Մոսկվայից, Մինսկից Երևան և հակառակ ուղղություններով թռիչքներ են սպասվում Կորոնավիրուսի վարակման 58 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 482-ի ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը Հակաճգնաժամային քայլեր Ուզում են պարտավորեցնել օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեզ բոլորիս վերաբերող անձնական տվյալներ Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները Տեղեկատվության տրամադրման ժամը անցել է Ինչպես են դիմավորել Վիտալի Բալասանյանին հեռուստաբանավեճից հետո (տեսանյութ) Չհայտարարված պատերազմ․ գրառումներ «ճակատից» Կորոնավիրուսի հուսադրող ու զգաստացնող թվերը Արցախ մեկնող ԱԺ պատվիրակությունը կգլխավորի Ալեն Սիմոնյանը. ինչու չի մեկնել Արարատ Միրզոյանը Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է փորձարկել․ Fox News Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ. Փաշինյան ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ կառավարության նախաձեռնությամբ (ուղիղ) Գերմանիայի Հեսեն հողի ֆինանսների նախարարի մահը կարող է կապված լինել կորոնավիրուսի համավարակի հետ․ DW Մոսկվայում սահմանվում է ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար․Քաղաքապետարան Կրթությու՞ն, թե զվարճանք, իմացությու՞ն, թե կատակ եւ սրամտություն․ԿԳՄՍ նախարարը մանրամասնում է Լուկաշենկոն ծաղրում է ողջ մոլորակին․ Ժիրինովսկին Բելառուսում կորոնավիրուսի շուրջ իրավիճակի մասին Դիտարկվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունը․ Հակոբ Արշակյան «Ինքնամեկուսացման խորհուրդներ». Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը (տեսանյութ) Պարետը հրապարակել է սահմանափակումների ենթարկվող տնտեսական գործունեությունների ամբողջական ցանկը Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու․ Կաթողիկոսը ցավակցել է Դևեջյան ընտանիքին Ինչո՞ւ եք խաբում հանրությանը. Հայկ Խանումյանը` Արայիկ Հարությունյանին Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ոստիկանները դադարեցրել են Վարդանանց փողոցում գործող շինանյութի 2 խանութի աշխատանքը Համոզված եղեք, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ նախարարության հրապարակած՝ տուն վերադարձի կանոնները Որոշ դիտորդների շրջանում կորոնավիրուսի նախնական ախտորոշումից հետո «Ականատեսը» չի մեկնի Արցախ Անհավատալի տեսարան. Տաթեւիկ Ռեւազյանը գրառում է կատարել Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը Արցախի նախագահի թեկնածուները բանավիճում են․ (տեսանյութ) ՀՀ ԿԲ-ն այս պահի դրությամբ մատը մատին չխփեց Ինչպես են Չինաստանում ախտահանում մեքենաները (տեսանյութ) Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին Մորուքը 1000 անգամ մեծացնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը
Հարցում

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցներին՝ դատավարության ընթացքում իրենց աջակցությունը հայտնելու համար։

Գրասենյակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով այսօր մեկնարկած դատավարությանը, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, ներկա գտնվելու եւ, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու համար:

Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Հայաստանում, Արցախում եւ արտերկրում բնակվող մեր այն բազմահազար հայրենակիցներին, ովքեր իրենց հեռախոսազանգերով, գրասենյակ ուղարկած բազմաթիվ նամակներով դատապարտում են Հայաստանում ներկայիս իշխանությունների օրոք իրականացվող հերթական քաղաքական հետապնդումը եւ անվերապահ աջակցություն հայտնում ՀՀ երրորդ նախագահին:

Սերժ Սարգսյանը համոզված է, որ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բազմաթիվ անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը դատապարտված են ձախողման»:

Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Բացարկ ներկայացնելու հիմքը, ըստ պաշտպանների, սույն գործով նախաքննությանն ընթացքում եղած մի շարք խախտումներն ու թերացումներն են, որոնց սակայն հսկող դատախազը ոչ միայն չի արձագանքել, եւ, ըստ պաշտպանների, անգամ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։

Դատարան բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը՝ փետրվարի 25-ին։

Հավելենք, որ դատաքննությանը զուգահեռ դատարանի բակում հավաքվել էին երրորդ նախագահի աջակիցները։

Նշենք, որ Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

website by Sargssyan