Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ երկրում ապաքինվել են բոլոր այն հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով BFMTV-ին:
Ֆրանսիայում, ԱՀԿ-ի տվյալներով, գրանցվել էր վարակման 12 դեպք, մեկ մարդ մահացել էր:
«Ֆրանսիայի տարածքում այլևս կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա: Վարակն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը գտնվում էր Լիոնի հիվանդանոցում, ապաքինվել է և դուրս գրվել: Նա այլևս վարակի տարածման առումով վտանգ չի ներկայացնում, ուստի վերադարձել է տուն»,- ասել է Վերանը: