Հորդորում եմ հայտարարել` նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Ռ. Մելիքյան
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Այո»-ի քարոզարշավի համար դրամահավաք անցկացնելու մասին գործարարներին ուղարկված հրավիրատոմսերին:
«Գործող քաղաքական իշխանության անունից դրամահավաքի հրավիրատոմս ստացող գործարարները կարող են այն ընկալել՝ որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն կատարելու առաջարկ։ Այլ կերպ՝ սա կարող է հասկացվել, որ նվիրաբերություն չկատարողների նկատմամբ հնարավոր է՝ «միջոցներ ձեռնարկվեն» հարկային և այլ ոլորտներում։
Բոլոր անցակալի մեկնաբանությունները բացառելու նպատակով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին հորդորում եմ սեղմ ժամկետում, հրապարակավ և աներկբա հայտարարել, որ հրավերը չընդունող, նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվելու»,- գրել է նա։