Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը։
Թովմասյանը դատարան է դիմել՝ Փաշինյանին պարտավորեցնել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելու եւ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու համար։
Գործը մակագրվել է դատավոր Գայանե Խաչատրյանին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին խոստացված փաստը. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է»։
«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է»․ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է խոստացված փաստը