Հայաստանը սատարում է պաղեստինյան հիմնահարցի՝ 2 պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը սատարում է պաղեստինյան հիմնահարցի՝ երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերը։
Այսօր Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով այն հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման գործարքի վերաբերյալ։
«Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործմամբ անկախ պետություն ստեղծման ձգտմանը»,- ասաց նախարարը և հավելեց, որ Հայաստանն առանձնահատուկ կերպով հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին։