Իտալիայում կորոնավիրուսի պատճառով Ա սերիայում 4-րդ հանդիպումն է հետաձգվել
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի «Տորինո»-«Պարմա» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, հայտնում է Football Italia-ն։
Հանդիպումը պետք է կայանար այսօր` փետրվարի 23-ին, Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում և մեկնարկեր Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։
Սա Ա Սերիայի արդեն 4-րդ խաղն է, որը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով։ Ավելի վաղ հետաձգվել էին նաև «Վերոնա»-«Կալյարի», «Ատալանտա»-«Սասուոլո» և «Ինտեր»-«Սամպդորիա» խաղերը։
Շաբաթ երեկոյան հայտարարվեց նաև, որ Վենետո և Լոմբարդիա շրջաններում կիրակի օրը հայտարարված բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել են։
Այս պահին Իտալիայում կորոնավիրուսի ավելի քան 100 դեպք է գրանցվել։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Լոմբարդիայում (90) և Վենետոյում (17): Հիվանդության պատճառով արդեն 2 մարդ է մահացել, երկուսն էլ վերոնշյալ շրջաններում։
Աղբյուր ArmSport.am