Մոսկվայի հայերը Երևանին են նվիրել Խաչատրյանի կիսանդրին
Հունիսի 6-ին ֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահում կտեղադրվի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրին։
Կիսանդրիի բացումը տեղի կունենա հունիսի վեցին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը։ Նույն օրը Երեւանում տեղի կունենա Ա.Ի.Խաչատրյանի անվան Միջազգային մրցույթի բացումը։
Քանդակը ստեղծվել է ռուսաստանցի գործարար Արմեն Սադղյանի օժանդակությամբ եւ անհատույց կերպով տրամադրվել է Հայաստանի մշակույթի նախարարությանը։
Կիսանդրիի պատճենը (հեղինակ Միքայել Սողոյան) տեղադրվել է Մոսկվայի Պ.Ի Չայկովսկու անվան կոսերվատորիայում, հիմնադրման 150 ամյակի կապակցությամբ, 2017 թվականի փետրվարին։