Թուրքիայում բարձրացրել են Սուրբ Սոֆիայի, Անիի ավերակների ու Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսերը
Թուրքիայի ճամփորդական ընկերությունների միությունը (TURSAB) զգալի բարձրացրել է Թուրքիայի թանգարանների ու պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերի գները։
Ինչպես Top-News.am–ը տեղեկանումէ TURSAB–ից, լրջորեն բարձրացրել են քրիստոնյաներին ու հատկապես հայերին հետաքրքրող վայրերի մուտքի տոմսերը։ Օրինակ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի եկեղեցի մուտքի տոմսը 72 լիրայից բարձրացվել է 100–ի, Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսը 10–ից դարձել է 25 լիրա, Անիի ավերակների մուտքի տոմսը 15 լիրա։