Գերմանիայում 19-ամյա երիտասարդին հաջողվել է 2000-ամյա դաշույն հայտնաբերել և ամբողջովին իր նախնական տեսքին վերադարձնել (լուսանկարներ)
Գերմանիայում երիտասարդին հաջողվել է հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված հռոմեական արծաթյա դաշույնն ամբողջովին նախնական տեսքին վերադարձնել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Գերմանիայի արևմտյան Մյունսթեր քաղաքի մերձակայքում հայտնաբերված այս զենքը համարվում է իր տեսակի մեջ իրապես նշանակալի գտածո, որը հայտնաբերել է 19-ամյա Նիկո Քալմանը: Գետնի տակից հանելուց հետո զենքն ամբողջովին հողով պատված է եղել և ժանգոտված, և տղայից մոտ ինն ամիս է պահանջվել այն իր նախնական տեսքին վերադարձնելու համար:
Գտածոն նախաբազկի չափ երկարություն ունի և ծայրն անգամ «ալիքաձև» է, որը հարվածի դեպքում վերքն առավել խորքային է դարձնում:
Առավելագույնս լավ պահպանված դաշույնի հետ հայտնաբերվել է նաև կաշվե գոտի:
Դաշույնը, ենթադրվում է, որ օգտագործվել է առաջին դարում գերմանական ցեղի դեմ մարտերի ժամանակ: