«Հայկական պանիր է ուտում և բանջո նվագում». Ելենա Մալիշևան տեսակցել է հոսպիտալացված Դմիտրիյ Դիբրովին
Ելենա Մալիշևան իր ինստագրամյան էջում 60-ամյա Դիբրովի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և պատմել հաղորդավարի ինքնազգացողության մասին:
«Այցելեցի հիվանդ Դմիտրիյ Դիբրովին: Տեսքը լավ է: Սեղանին դրված են ռոստովյան թթու, հայկական բրինզա պանիր և շոկոլադե կոնֆետներ: Ձեռքին` բանջո: Նվագում ու երգում է հենց հիվանդանոցում...»,- գրել է հեռուստահաղորդավարուհին:
Նա նաև ընդգծել է, որ Դիբրովը հիվանդի տեսք չունի, սակայն խոստացել է թողնել ծխելը:
Նա իր գրառումը եզրափակել է հետևյալ խոսքերով. «Կազակները չեն հանձնվում»: