Այսօր՝ 24 հոկտեմբերի 2020թ., 00:00
Անհապաղ հաստատել կայուն հրադադար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ «Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունը. Մնացականյան «Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Գատուզոյին Այսպես շարունակել չի կարելի Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան Եթե այդպես է՝ ինչու չի դադարում պատերազմը Ալիեւ. Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք դադարեցնել կրակը Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը Կանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ) Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Արցախի հարցը ռազմական լուծում չունի Պոմպեո. Ուժ չգործադրել, ուժի սպառնալիք չկիրառել Թրամփ. «Մենք կօգնենք նրանց» Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի եւ Մայք Պոմպեոյի հանդիպումը Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը DW-ի Conflict Zone-ին Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի մզկիթում Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Ավրաամ Ռուսոն եւ Սեմյոն Պեգովն ուղիղ եթերում խոսել են Արցախի մասին (տեսանյութ) ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը հարաբերական կայուն-լարված է եղել Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանին ու Բաքվին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձեւ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Պետքարտուղարության ներկայացուցչի հետ «Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ԵԼ․ «Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները Փաշինյանը կողմ է Արցախ խաղաղախահներ մտցնելուն Պուտին. «Եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել» Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով Ջեյմս Ուորլիք. ԼՂ հարցով բանակցությունները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այլապես այն կընդլայնվի Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները «Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ». ռուս զինթղթակից Պեգովը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ) Ընթանում են օջախային մարտեր Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը Ռուսական Պետդումայում չեն բացառել Ղարաբաղում դեսանտային օպերացիայի անցկացման հնարավորությունը Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված ցանկացած հանդիպում ողջունում ենք․ Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել Ինչո՞ւ հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն է սրանում նախկինների մեղքը և «դուխով ու հպարտներինը». Ս. Սրապիոնյան Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ Եսայան Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան
Հարցում

Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան

 ՀՔԾ-ում չեմ հրաժարվել ցումցունք տալուց, պարզապես ասել եմ՝ ցուցմունք եմ տալիս այնքան, ինչքան ես տեղեկություն ունեմ, դրանից ավել ոչինչ չգիտեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին:

«Ասել եմ՝ չեմ վստահում ՀՔԾ-ին ու ՀՔԾ պետին: ՀՔԾ-ն ինքն իրենով ՀՀ-ում թիվ մեկ հետապնդումներ իրականացնող մարմինն է, ցուցմունքս շարադրում եմ, քննիչը տպում է: Վերջում մի քանի հարց է տալիս, դրանց նույնպես պատասխանում եմ, տեղեր կան, որ լռում եմ, չեմ պատասխանում, նա ֆիքսում է այդ ամենը: Վերջում, երբ պետք է ստորագրեմ իմ ցուցմունքի տակ, պարզում եմ, որ քննիչը ցուցմունքում խմբագրումներ է կատարել, խեղաթյուրել է իմ տված ցուցմունքը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ քաղաքական հայտարարությունների դեպքում քննիչը դատավարական պարտավորվածություն չունի դրանք ներառելու ցուցմունքի մեջ, Սամսոնյանը պատասխանեց, որ քրեական դատավարության մասին օրենքն ասում է՝ ցուցմունքը տալիս է վկան և քննիչը պետք է հավաքի այն նույն բառերով, որն ասել է վկան:

«Բացի այդ ո՞վ է որոշում, թե որն է քաղաքական հայտարարություն: Քննիչը դրա իրավունքը չունի: Ի՞նչ է նշանակում քաղաքական հայտարարություն: Քաղաքական հայտարարություն կլիներ այն, եթե ես ասեի՝ գրեք, որ Նիկոլ Փաշինյանն է այս գործը ստեղծել»,- ասաց նա:

Հարցին՝ իր ասածն ի՞նչ կապ ունի այն թեմայի հետ, որի առթիվ էլ քրեական գործ է հարուցվել, Սամսոնյանն արձագանքեց. «Ինձ հարց է տրվում աղբյուրի բացահայտման համար, ես ասում եմ, որ աղբյուրը չեմ բացահայտելու, որովհետև ես լրատվամիջոցի ղեկավար եմ: Լրատվամիջոցի ղեկավար լինելու պատճառով է ինձ մոտ հայտնվել դա, բացի այդ նշում եմ, որ աղբյուրը բացահայտելու որևէ իմաստ չեմ տեսնում, քանի որ քաղաքական հետապնդումներ են իրականացնում»:

Իսկ թե որն է ձկնկիթ գնելու մեջ հանցակազմի տարրը, Սամսոնյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ ես կամ որևէ մեկը հանցակազմ է այդտեղ փնտրում: Ես երբեք չեմ էլ մտածել, որ այդտեղ հանցակազմ կա, չեմ էլ պնդել: Հակառակը՝ այդտեղ ոչ թե կա հանցակազմ, այլ կա բարոյականության անկում, որովհետև նույն վարչապետը, որը մի քանի տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից ասում էր՝ ձկնկիթն ուտում եք ասում եք՝ երեխա ենք պահում»:

Սամսոնյանն ասաց, որ ՀՔԾ-ն իրենից լավ գիտի այն ռեստորանի անունը, որտեղից գնվել է ձկնկիթը, ուստի ինքը անունը չի նշի:

Անդրադառնալով մեղադրանքներին, որ Նարեկ Սամսոնյանը և՛ լրատվամիջոցի ղեկավար է, և՛ ՀԿ ղեկավար, և՛ ակտիվիստ, նախկինում այլ քաղաքացիական հայացքներ ունեցող, հիմա այլ քաղաքական հայացքներ ունեցող անձ, փաստորեն, լրացուցիչ օգտվում է այդ բոլոր լիազորություններից, բանախոսն ընդգծեց, որ չի մտածել այդ մասին:

«Փաստորեն շատ լավ է ստացվել, որ ես կարողանում եմ օգտվել այդ բոլոր լիազորություններից: Ես նախ և առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարն եմ, որը գործում է ՀՀ-ում ֆորմալ և դե ֆակտո 2012 թվականից, մեր կազմակերպության շրջանակներում մենք ունեցել ենք և ունենք բազմաթիվ ծրագրեր՝ քաղաքացիական կրթության, քաղաքական կրթության դպրոց, տարատեսակ ծրագրեր, որին միացել է anitfeke.am-ը որպես լրատվամիջոց: Դրա իրավունքը մենք ունեցել ենք, ունենք և դա ինչ-որ զարտուղի ճանապարհներով, խորամանկության հետևանքով ստացված ինչ-որ բան չէ, առավելություններ չեն, դրանք շատ կոնկրետ ՀՀ օրենսդրությամբ մեզ տրված հնարավորություններ են, որը մենք օգտագործել ենք»,- շեշտեց նա:

Սամսոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն 8 տարվա ընթացքում հազարավոր երիտասարդների է կրթել: «Ի դեպ, այսօր ԱԺ իշխող խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք մեր քաղաքացիական կրթության դպրոցն են անցել, կան նաև այնպիսիք, որոնք մեր քաղաքացիական կրթության դպրոցի հարցազրույցների փուլը չեն հաղթահարել, բայց այսօր պատգամավորներ են: Այսինքն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն դաշտում միշտ եղել է, և ես համակարգել ու շարունակում եմ համակարգել նրա աշխատանքները»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է քաղաքական հայացքները փոխելուն, նա ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ երբեք որևէ քաղաքական հայացք չի փոխել:

«Անգամ երբ նախկինում եղել եմ կուսակցական, ՀՀՇ անդամ, այդ օրվանից սկսած մինչ օրս իմ քաղաքական հայացքները եղել են, կան և մնացել են նույնը: Պարզապես, ի տարբերություն իմ նախկին գործընկերների, ի դեպ նաև իմ նախկին գործընկերը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև մենք շատ սերտ համագործակցել ենք թե՛ «Ելք» դաշինքի շրջանակներում, թե՛ իրենց քաղաքական գծին քաղաքագիտական օգնություն տրամադրելու շրջանակներում, թե՛ իրեն ԱԺ պատգամավոր դարձնելու շրջանակներում 2012-թվականին, շատ մտերիմ ենք եղել, նաև դա են երեսով տալիս ինձ այսօր, ի տարբերություն իրենց, ես ունեցել եմ և ունեմ սկզբունքներ, որոնք «քաղաքականության մեջ չկան հավերժական բարեկամներ, այլ կան հավերժական շահեր» սկզբունքը չեն ընդունում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ 5 քաղաքական գործիչներին Նաիրի Հունանյանի հետ համեմատելուն, Սամսոնյանն ասաց. «Իրականում ժպտում եմ, բայց շատ ցավալի է այդ բառապաշարը, այդ համեմատությունները լսել իմ երբեմնի ավագ ընկերոջ կողմից: Նաիրի Հունանյանի հետ համեմատությունը, հոկտեմբերի 27-ի համեմատությունը... կարելի էր ավելի լավ համեմատություն անել, եթե մի քիչ բարոյական պատասխանատվության հատված լիներ, վստահ եմ՝ Նիկոլը այլ օրինակ կբերեր: Այստեղ կա բարոյականության բավականին մեծ անդունդ, որը Նիկոլն անընդհատ փորում է: Իսկ դիտարկելով որպես վարչապետի կողմից արված համեմատություն՝ ասեմ՝ Նաիրի Հունանյանի անունն է տալիս մի մարդ, ով Նաիրի Հունանյանի մոտ պատգամավոր է ուղարկում, ով Նաիրի Հունանյանի հետ այսօր նամակագրության մեջ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan