Փաշինյանի եւ Ալիեւի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին. Արմեն Աշոտյան
Այս թեմայով
- Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս. Աշոտյանը՝ Փաշինյանին
- «ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք». Աշոտյան
- Լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է․ Արմեն Աշոտյանը՝ վարչապետի հարցազրույցի մասին
- Ադրբեջանից ավելի ժողովրդավար լինելը չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ. Աշոտյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը`
1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է, քանզի ջուր է լցնում տարիներ տեւող ադրբեջանական ջանքերին Արցախի հարցը հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից:
2. Տվյալ հանդիպումը հրամցնել որպես Արցախյան բանակցությունների բովանդակության հանրայնացում, իրազեկում եւ թափանցիկություն զավեշտալի է, որովհետեւ Փաշինյանի եւ Ալիեւի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին:
3. Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ:
4. Մյունխենը ոչ միայն չնպաստեց խնդրի կարգավորման շուրջ կոնստրուկտիվ մթնոլորտի ամրապնդմանը, այլեւ Ալիեւին հրապարակային հարթակ տվեց առավել ծայրահեղական դիրքորոշումների առաջխաղացման եւ լեգիտիմացման համար:
5. Իմիջային կորուստները, կապված ադրբեջանցիների անպատասխան անվայելուչ պահվածքի, Փաշինյանի վատ անգլերենի եւ այլնի հետ նույնպես մեզ միավորներ չեն բերել:
Սա դեռ միայն այն մասն է, որ կարելի է հրապարակավ ներկայացնել, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից անտեսված, բայց ադրբեջանական կողմից ինտենսիվ վարվող քարոզչական պատերազմը մեր դեմ»: