ԱՄՆ դոլարը ՀՀ բանկերում վաճառվում է 481 դրամ առավելագույն փոխարժեքով
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 476.25 դրամ նվազագույն և 477.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 479 դրամ նվազագույն և 481 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 511 դրամ նվազագույն և 516 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 519 դրամ նվազագույն և 524 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 7.25 դրամ նվազագույն և 7.45 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.52 դրամ նվազագույն և 7.62 դրամ առավելագույն փոխարժեքով: