«Թուրքիան ՆԱՏՕ է». ՆԱՏՕ-ն Թուրքիային աջակցող տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որը պատմում է դաշինքի գործունեության մեջ Թուրքիայի ունեցած ավանդի մասին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Տեսանյութում նկարահանվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչու Էսրա Օզաթայը, որը թվարկել է դաշինքում Թուրքիայի ձեռքբերումներն անդամակցության տարիներին:
«Մենք որպես դաշնակիցներ ընդհանուր արժեքներ ենք կիսում: Մենք գործում ենք միասին, որպեսզի պաշտպանենք մեկս մյուսին և այդ արժեքները: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952 թվականին: Մենք այն երկրների թվում ենք, որոնք ամենամեծ ներդրումն են ունենում ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Մենք հպարտանում ենք նրանով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կործանիչ ինքնաթիռի առաջին օդաչուն թրքուհի Լեման Բոզքուրթ Ալթընչեքիչն է եղել»,-ասել է Օզաթայը:
Տեսանյութը կադրեր է պարունակում Թուրքիայի զինված ուժերի գործողություններից, որոնք ուղեկցվում են «ՆԱՏՕ-ն ընդհանուր արժեքներով ընտանիք է: Մենք մեր դաշնակիցների հետ ենք հանուն խաղաղության ու կայունության: Թուրքիան ՆԱՏՕ է: Մենք ՆԱՏՕ ենք» գրառումներով:
ՆԱՏՕ-ի հրապարակման մեջ ասվում է, որ դաշինքի յուրաքանչյուր անդամ ձայնի իրավունք ունի, և դաշինքի որոշումները կայացվում են համատեղ: