Այսօր՝ 10 ապրիլի 2020թ., 00:00
Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա Ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կախված չէ ընտրություններից. Զախարովա Արցախում ոստիկանության 4 ծառայողներ ինքնամեկուսացվել են Օրվա խորհուրդը «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը». Չինաստանից մեզ ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին Ձեռքսեղմումներից հրաժարումը պետք է նորմ դառնա. Էնթոնի Ֆաուի Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար. Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշման մեջ Դրամն ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են. Նիկոլ Փաշինյան Սիսիանում պատրաստվում են ակցիաներ անել. Չեն հանդուրժում իշխանական խաղերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք, 149 առողջացած Ինչ եղավ հետո, արդեն գիտեք բոլորդ. Սարհատ Պետրոսյան ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը կավելացնի շուրջ 175 միլիոն դոլարով Իշխանությունը ոչ թե փորձում է լուծել խնդիրը, այլ թիրախավորում է ահազանգը հնչեցնողին․ Միհրան Պողոսյան Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում Ո՞ր ապրանքների գները կիջնեն․ ինչ պայմանավորվածություն է եղել ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են «Փաշինյանի հետ աշխատելը դժվար է» Պատգամավորի բոցը. Ծնողներ ասելով հորն ու մորը նկատի ունե՞ք Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե. մանրամասներ Ապշելու «պատահականություններ» ու տեռոր. երբ նեղացնում են իշխանություններին Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան է վերադարձել 73 քաղաքացի Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞ Այո, Սիրելի Առաջնորդին քննադատողներին հայհոյելը իսկապես չարքաշ աշխատանք է. Ավետիք Իշխանյան Կորոնավիրուսը կարող է Հայաստանին զրկել Ռուսաստանից օրական գրեթե 3 մլն դոլար դրամական փոխանցումներից Չեմ բացառում, որ Հայկ Մարությանը գիշերը վախից լաց է լինում․ Նարեկ Սամսոնյան Ե՞րբ է քաղաքապետը կատարելու խոստումը. Էլի կորոնավիրուսն է մեղավո՞ր Միխայիլ Բաղդասարովը սնանկ է ճանաչվել. նա չի վիճարկել այդ որոշումը Ucom ընկերության ավելի քան 5 տասնյակ աշխատակից ազատման դիմում է գրել Ասում են՝ աշխատանքի է գալիս. վեճ է հասունանում Ժամանակավոր կառավարությո՞ւն. ովքեր եւ ինչու են դիմում մանիպուլյացիայի Լենա Նազարյանին հանգիստ թողեք. պարգեւավճարներ բաժանողը նա չէ Ռուբլու փոխարժեքն աճ է գրանցել՝ հասնելով մեկամյսա առավելագույն ցուցանիշին Վրացական արտադրության դիմակներն արդեն վաճառքում են, գինը՝ 50 թեթրի է Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքերը վատագույնը կլինեն Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր. ԱՄՀ Ինչու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում քննադատություններից. Արտակ Զաքարյան Խորհուրդ ենք տալիս բացօթյա սածիլում չկատարել. Գագիկ Սուրենյան Թուրքիան սահմանափակել է համաշխարհային շուկա կիտրոնների արտահանումը Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը. Նիկոլ Փաշինյան Խորհուրդ կտամ Արցախի իշխանություններին վզակոթներին տալով չեզոքացնեն սորոսական վտանգը. Նարեկ Մալյան Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Ռուսաստանը կարող է ԵԱՏՄ-ի համար գազի գնի հարցում զիջումների գնալ, բայց հայ-ռուսական հարաբերությունները դրանից չեն լավանա. Վլադիմիր Լեպեխին Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ. Փաշինյանի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումները Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել. հայտարարվել է հետախուզում Եվրոպական երկրի որևէ դատավոր քթի վիրահատության պատճառով այս պայմաններում դատական նիստը չէր հետաձգի. փաստաբան Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն «Բավարիայի» ղեկավար․ Մարզական խնդիրներից եւ տնտեսական կորուստներից խուսափելու համար պետք է վերսկսել մրցաշրջանը Ռ․ Քոչարյանի խափանման ձևի փոփոխության միջնորդությունը չքննելն արհամարհանք է ՀՀ օրենսդրության հանդեպ. իրավապաշտպան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Արսեն Թորոսյան Աղքատ երկրում, ինչպիսին ՀՀ-ն է, պաշտոնյաների պարգեւավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն.Ստեփան Դանիելյան Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am Արևմտյան ժողովրդավարությունը խաղաղության եւ փրկության չի բերում. Խամենեի Guardian. Մեծ Բրիտանիայում նախատեսում են կարանտինը երկարացնել Արցախում կորոնավիրուսով ախտորոշված անձանցից մեկը ՀՀ քաղաքացի է ՄԱԿ-ը անհանգստություն է հայտնել՝ կապված աշխարհում մարդու իրավունքների համար համավարակի հետեւանքների հետ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան համաձայնության հասան. նավթի գները կաճեն Ավագ Հինգշաբթիի արարողությունները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շիրակում կորոնավիրուսով վարակման 13 դեպք կա, 1 հոգի ապաքինվել է. Շիրակի մարզպետ Կորոնավիրուսի հետեւանքով տնտեսական աննախադեպ անկում է լինելու Իրավիճակի պատասխանատուն, բացի Փաշինյանից, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է. Հ. Ալումյան Իտալիայում պատրաստվում են վերսկսել ֆուտբոլային առաջնությունները ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն Գազի հարցում անհրաժեշտ է գիծ անցկացնել քաղաքական եւ տնտեսական բաղադրիչների միջեւ. տնտեսագետ ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը և իմ խորհրդատվական կարծիքը․ Հակոբ Ճաղարյան Ադրբեջանը որոշեց հետ չմնալ Հայաստանից Ի՞նչ են ցույց տալիս ԱԺ աշխատակազմի գործունեության արտաքին անկախ աուդիտի արդյունքները Դմիտրի Պեսկովը Պուտինի հետ հանդիպմանը «վիրուսների արգելափակչով» է ներկայացել Կորոնավիրուսը չի խանգարի. Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են. Սուրեն Պապիկյան Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից Հայաստանին աջակցելու լուրերի մասին Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է. այս անգամ էժանացել է ավելի քան 3,5 դրամով. Եվոն նույնպես էժանացել է Հայկ Մարությանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 429 հազար դրամ, փոխանցել է Շտապբուժօգնության հաշվեհամարին Ինչպե՞ս պաշտպանել տնային ձեռնասուններին կորոնավիրուսից Մոտ 70 ՀՀ քաղաքացիներ Թուրքիայից կտեղափոխվեն Հայաստան եւ 14 օր կարանտին կանցնեն. ԱԳՆ Հայաստանին ավելի ձեռնտու կլիներ ռուսական էներգակիրների ռուբլով գնումը. փոխվարչապետ Արցախի ՊԲ-ում անցկացվել է ռազմական խորհրդի հեռավար նիստ. Ջալալ Հարությունյանը հանձնարարականներ է տվել Տպավորիչ գոլ՝ Տաջիկստանի առաջնության մեկնարկային տուրում «Մենք կհաղթենք այդ վարակին և դա կանենք մոտ ապագայում». Դոնալդ Թրամփ
Հարցում

Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում

Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին:

Եւ այսպես.

Գարեգին Նժդեհ- կկալանավորվեր Սյունիքում հատուկ դրություն մտցնելու, առանց օրինական փաստաթղթերի զինված խմբերի կազմավորման, պետական սահմանը մի քանի անգամ ապօրինաբար հատելու համար:

Արամ Մանուկյան- կկալանավորվեր՝ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով, ժողովրդի կամքին հակառակ՝ պետություն ստեղծելու, ինչպես նաեւ՝ անօրինական զինված խմբավորումներ կազմավորելու մեջ:

Մովսես Սիլիկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Քրիստափոր Արարատյան- որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրությամբ չբացակայելը, եւ ստիպված կլինեին պատասխանել Սարդարապատի ճակատամարտն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հարցերին:

Սիմոն Վրացյան- կկալանավորվեր, կմեղադրվեր փետրվարյան ապստամբության կազմակերպման եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հովհաննես Քաջազնունի- կմեղադրվեր գյուղացիների համար նախատեսված ապրանքների յուրացման մեջ, որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հեթում Ա- կմեղադրվեր սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ մոնղոլների առաջնորդ Մանգու խան հետ Կարակորումում կնքված խաղաղության պայմանագրի համար:

Աշոտ Երկաթ- կկալանավորվեր, կմեղադրվեր Սեւանի թերակղզում ապրելու եւ տեղի վանական համալիրին չվճարած գումարի, արաբ զորավար Բեշիրի դեմ ռազմական ուժ կիրառելու, կենտրոնախույզ հայ իշխանների դեմ անհամաչափ ուժ կիրառելու եւ իրեն հարող ուժերին ապօրինի զենք եւ զինամթերք բաժանելու համար:

Վարդան Մամիկոնյան- երաշխավորությամբ կալանքից ազատ կարձակվեր, բայց հետո նորից կկալանավորվեր, կմեղադրվեր պարսիկների դեմ 380-ականների զենքերով կռվելու, անօրինական գույք ունենալու մեջ: Կպատասխաներ Ազգային ժողովում ստեղծված կենդանիների պաշտպանության հանձնաժողովի անդամների հարցերին, կմեղադրվեր փղերի դեմ անմարդկային վերաբերմունքի համար։

Արշակ Երկրորդ- կկալանավորվեր, կմեղադրվեր Արշակավան քաղաքի կառուցման ժամանակ թույլ տված չարաշահումների, շինարարական ընկերություններից վերցրած կաշառքների մեջ: Սիլվա Համբարձումյանը կպնդեր, որ մի քանի միլիոն ոսկու կաշառք է տվել նաեւ Արշակ Երկրորդին:

Տիգրան Մեծ- կկալանավորվեր, կմեղադրվեր սեքսիզմի, հարեւան երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը խախտելու, միջպետական համաձայնագրերը խախտելու, մի շարք տարածքային վեճերը բացառապես հօգուտ հայերի լուծելու, երկրի սահմաններն ընդլայնելու, երկրում գործող եւ օտարերկրյա աղբյուրներից սնվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու, որդու հակապետական ապստամբությունն անհամաչափ ուժի գործադրմամբ ճնշելու մեջ:

Արգիշտի Ա- Կկալանավորվեր, կմեղադրվեր Երեւանի բերդի՝ Արին-Բերդի կառուցման ժամանակ տեղի բնակիչների գույքային իրավունքները խախտելու, ապօրինի շինարարության, քաղաքաշինական նորմերի խախտման մեջ։

Հ.Գ. Մի՞թե կան մարդիկ, որոնք կասկածում են, որ համապատասխան հրահանգից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատավորներ Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, դատախազ Պետրոս Պետրոսյանն ամեն ինչ չէին անի որ վերոհիշյալների դեմ հարուցվեին քրեական գործեր եւ նրանք զրկվեին ազատությունից, իսկ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ընդգրկվածներն էլ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հարցեր չէին ուղղի Վարդան Մամիկոնյանին, կամ Սարդարապատի հերոսներին: Եթե դեռ կասկածում եք, ապա իզուր...

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan