Այսօր՝ 03 ապրիլի 2020թ., 00:00
Կարճատև անձրևներ են սպասվում «Տարօրինակ է, որ Փաշինյանը ռուսական գազի գինը քննարկել է Լուկաշենկոյի և ոչ թե Պուտինի հետ». Գրիվաչ Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիան չի կարող դադարեցնել թշնամությունն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. Business Insider ՈւԵՖԱ-ն կպարտադրի վերսկսել ազգային առաջնությունները Թերագնահատվող ճգնաժամ Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին Ամերիկյան գիտնականները առողջությունը պահպանելու համար խորհուրդ են տալիս հաճախ պպզել Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են, առանց փաստական որեւէ հիմքի. տեղեկատվական շտաբ Բելառուսի երիտասարդական և պատանեկան ֆուտբոլային մրցաշարերը դադարեցվեցին Թրամփը կորոնավիրուսի պատճառով 1 մլրդ դոլար է կորցրել․ Forbes Ինչու ՞ են հնդկաձավարն ու ոսպը թանկացել. պարզաբանում է նախարարը Պրեմյեր լիգան որոշում է ընդունել ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատելու վերաբերյալ Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ Օրվա խորհուրդը Հիմա հասկանում եք թե ո՞նց Նիկոլը դարձավ վարչապետ «Կարևոր է օգնել քաղաքացիներին պահպանել իրենց աշխատանքն ու լուծել նրանց ֆինանսական խնդիրները». Վրաստանի փոխվարչապետ Շենչժեն քաղաքում արգելել են շներ եւ կատուներ ուտելը Քիմ Քարդաշյանը երազում է Երեւանում Քանյեի համերգի մասին (Տեսանյութ) ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են Ռուսաստանի` կորոնավիրուսի ֆոնին պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևը Հայաստանում ահա այսպես են պատրաստվում աջակցել փլուզված բիզնեսին Կորոնավիրուսի դեմ պայքարում Լուկաշենկոն հորդորել է յուղոտ սնունդ օգտագործել. РБК Փողոցից իշխանության եկած ղեկավարը երկրին անկայունություն է բերում. Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ) Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել. Սպիտակ տուն Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Մեր «Հաղթանակի ապրիլը» Հնդկաստանում ոստիկանները կորոնավիրուսի տեսքով սաղավարտներ են կրել (լուսանկարներ) Ստեփանակերտում գնաճ է արձանագրվել Մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան Ընկեր քաղաքապետ, որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, գոնե մի ասուլիս տուր Միայն կիսագրագետները կարող են շարունակել 2016թ. ապրիլյան թեմայով շահարկումները Ավստրալացի պատգամավորը Արցախի վերաբերյալ թվիթի պատճառով հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում» Փաշինյանի «ընկերների» հակահայկական հայտարարությունները. Գագիկ Համբարյան Պարետատունը անտեսում է լրատվամիջոցների բարձրացրած հարցերը. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն Այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք չի նշանակում հին զենք․ Սերժ Սարգսյան Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի Հայտնի օրենքի ընդունումից առաջ պարետ Ավինյանի հեռախոսահամարը գրանցվել է «Սիգնալ» հավելվածում․ factor.am Եկել է քարերը հավաքելու ժամանակը. Ինչ է անելու մարզպետն այս անգամ «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով, հեռացել է Հրաժարվում են բոնուսային համակարգից․ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում Առաջին գիծ կանգնած աշխատում ենք, հարկայինը եկել, տուգանում է․ խանութի սեփականատեր Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը Իմքայլականները շատ լավ հասկանում են, որ մարդկանց տեղորոշման օրինագիծն առաջին հերթին նաեւ իրենց դեմ է Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից, բուժվածների ընդհանուր թիվը 43 է Արարատի մարզպետը «գույքագրում» է մարդկանց, Գրիգորյանները՝ օգնում Մենք կորցրել ենք 400 հեկտարից էլ քիչ տարածք․ Սերժ Սարգսյան Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության Արցախում սահմանադրական ճգնաժամի վտանգ է հասունանում Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան Կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների մի քանի աշխատանքները Հայաստանում կորոնավիրուսից երրորդ մահն է արձանագրվել մեկ օրում. մահացածը 76–ամյա կին է Կորոնավիրուսային Երեւան (Լուսանկարներ) Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. Կառավարության համար գլխացավանք է գնումների գործընթացը տեղերում Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանն շտապել է Երեւան. Մայիլյանը կհրաժարվի՞ Փաշինյանի այցը Նիդերլանդներ հետաձգվել է Դանիան վարպետաց դաս տվեց. Արթուր Ղազինյան «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված եւս մեկ քաղաքացի է մահացել Եվրահանձնաժողովի նախագահը ներողություն է խնդրել Իտալիայից Պուտինը ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը` աշխատավարձերի պահպանմամբ Կառավարությունը պետք է վերանայի ներդրումային առաջարկներին արձագանքելու արագությունը. Վարչապետ Զարիֆը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին ՀՖՖ-ն քննարկել է մրցաշրջանի վերսկսման տարբերակներ, գումար հատկացրել ակումբներին Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և զերծ մնալ ուժի կիրառումից. ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձը հրադադարի խախտմանը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով «Չէի մտածում, որ կխոցեի». 3 տանկ խոցած Ռաֆայելն իրեն հերոս չի համարում Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ Օգանովսկու արձագանքը՝ իրեն ուղղված մեղադրանքներին Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյանի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում Հայաստանում անազատության մեջ գտնվողները պաշտպանված չեն․ Հայկ Ալումյան Կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակը կարող է ավելի ցածր լինել, քան համարվում է. The Lancet Infectious Diseases Վրաստանը 2 մլրդ լարիի աջակցություն է տրամադրում տնտեսությանն ու քաղաքացիներին, նվազեցնում պետական ծախսերը Բելառուսը հույս ունի ապրիլին Ռուսաստանից նավթ գնել 1 բարելի համար 4 դոլար գնով. Բելառուսի վարչապետ Օրվա խորհուրդ Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC Պրեմիերա․ Սեբու, Միշո, Սերժ Թանկյան՝ Introvert Mercedes-Benz-ը ներկայացրել է ժամանակավորապես փոփոխված պատկերանշանը Չինացիները կրկին վերադարձել են չղջիկներ ուտելուն և վերաբացել մսի շուկաները, որտեղից, հնարավոր է, տարածվել է կորոնավիրուսը. Daily Mail (լուսանկարներ)
Հարցում

Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ փետրվարի 19-ին, ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվության ծառայությունից։

Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, որը մինչեւ այժմ զբաղեցնում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նշել է, որ մայրաքաղաքի ամենաշատ բազմաբնակարան շենքերն ունեցող շրջաններից մեկում հատկապես արդիական են վերելակային տնտեսության, մուտքերի եւ տանիքների վերանորոգման, ինչպես նաեւ կանաչապատման խնդիրները: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարը կկարողանա հաջողությամբ կառավարել այս մարտահրավերները՝ համակարգային լուծումներ տալով: Քաղաքապետը նշել է նաեւ, որ առանցքային կարեւորություն ունի համատիրությունների աշխատանքի արդյունավետության խնդիրը:

«Ցավոք սրտի, համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել եւ դրա պատճառներից մեկը, թերեւս, եղել է այն, որ տասնյակ տարիներ շարունակ դրանք օգտագործվել են այլ նպատակներով՝ ներգրավել են ընտրությունների մեջ եւ այլն: Հիմա ժամանակն է վերանայել ամբողջ համակարգը: Ակնկալում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներից, թե ինչ պատկերացումներ ունեն այս առումով», - ասել է Հայկ Մարությանը։ Նա նաեւ ընդգծել է, որ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը պետք է բնակչության շրջանում լայն իրազեկման աշխատանքներ տանեն աղբի տեսակավորման գործընթացի վերաբերյալ, որը մեկնարկում է այս տարվանից:

Այնուհետեւ Հայկ Մարությանը մեկնել է Աջափնյակ, որտեղ ներկայացրել է վարչական շրջանի նոր ղեկավար Թելման Թադեւոսյանին: Մատնանշելով շրջանի հիմնական խնդիրները՝ քաղաքապետը այստեղ եւս կարեւորել է բնակչության իրավունքների եւ պարտականությունների իրազեկման խնդիրը: Քաղաքապետն անդրադարձել է նաեւ հատկապես Աջափնյակում արդիական վթարային շենքերի խնդրին:

«Աջափնյակը վատ իմաստով հայտնի է չորրորդ կարգի վթարային շենքերով։ Հասկանալի է, որ բազմաբնակարան շենքերը բնակիչների բաժնային սեփականությունն են, եւ եթե օրենքի տառին հետեւենք, ապա դրանց վիճակի, չորրորդ կարգի վթարային շենքերի դեպքում՝ վերաբնակեցման համար քաղաքային իշխանությունը պատասխանատվություն չի կրում: Կարող ենք ասել մարդկանց՝ ձեր գույքն է՝ դուք էլ տնօրինեք։ Բայց մենք, որպես կամավոր լիազորություն, վերցնում ենք այդ խնդրի մի մասը մեզ վրա. արդեն հողակտոր կա, որի վրա աշխատում ենք, ուզում ենք մեր ուժերով շենք կառուցել, Արզումանյան փողոցի վթարային շենքերից մարդկանց տեղափոխենք նորակառույց բնակարաններ եւ այդպես, շղթայական ռեակցիայով, շարունակենք մնացած շենքերի վերաբնակեցումը: Սա լավ մոդել կլինի այլ վարչական շրջանների համար։ Եվ այս առումով Աջափնյակը պիոները կլինի», - ասել է քաղաքապետը։

Հայկ Մարությանն անդրադարձել է նաեւ Աջափնյակում շահագործվող հանքերի խնդրին՝ նշելով, որ քաղաքային իշխանությունը ձգտում է հնարավորինս սահմանափակել մայրաքաղաքի տարածքում այս կարգի գործունեությունը եւ վերջերս մերժվել է նոր հանքի շահագործման հայտը:

Ինչ վերաբերում է ապօրինի շինարարության խնդրին, ապա, քաղաքապետի խոսքով, պետք է բոլոր օրինական մեթոդներով պայքարել այդ երեւույթի դեմ՝ խստիվ պատասխանատվության ենթարկելով այն մարդկանց, որոնք դժվարությամբ են ընկալում ներկա իրողությունները:

website by Sargssyan