ՍԴ-ում «ճգնաժամ» սկսվեց, երբ դիմեց Ռոբերտ Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողով․ Հարությունյան (տեսանյութ)
«Սահմանադրական բարեփոխումների խնդրին պետք է անդրադառնալ մի քանի տեսանկյունից։ Առաջինը՝ արդյո՞ք ՍԴ-ի շուրջ ճգնաժամ կա, թե՞ ոչ, որը ենթարդում է իրավական, քաղաքական լուծումներ։ Ես գտնում եմ, որ չկա ՍԴ ճգնաժամ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը։
Ըստ Հարությունյանի ՍԴ-ն այսօրվա դրությամբ պարալիզացված է, սակայն ճգնաժամ չկա, քանի որ իշխանության երեք թևերն էլ կենսունակ են։