Վերջին շրջանում ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը լրատվադաշտում թիրախավորվում են. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ «Ազատություն» ռադիոկայանով Աշոտ Մովսիսյանի մասին նյութում վերջինիս կողմից հնչել է ակնհայտ ապատեղեկատվություն։ Առարկայորեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը չի եղել նշված հանձնաժողովի նախագահը։
Վերջին շրջանում ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը լրատվադաշտում թիրախավորվում են։ «Ազատություն» ռադիոկայանը միշտ աչքի է ընկել անաչառությամբ։ Խնդրում ենք զերծ մնալ (խոսքը միայն Ազատությանը չի վերաբերվում) նմանաբնույթ, անհիմն որակումներից ու գնահատականներից և չճշտված տեղեկությունների հրապարակումից։