ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդգար Գալստյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդգար Գալստյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Վահագն Վարագյանը:
«Հեղաշրջումից հետո ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին իրենց հետ առնչություն չունեցող գործերով կանչել են քննչական մարմիններ: Մնացել էինք ես ու Էդոն: Օղակը սեղմվում է»,- գրել է Վարագյանը և հրապարակել ծանուցագիրը: