Այսօր՝ 31 մարտի 2020թ., 00:00
Առողջապահության նախարարին մի հարց կտայի. Հայկ Ալումյան Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան Կառավարությունում, ԱԺ-ում բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Աշոտ Ղուլյանի շտաբի ներկայացուցիչները արձանագրել են ընտրախախտումներ Կորոնավիրուսի համար Էրդողանի սկսած դրամահավաքը հայտնվել է քննադատությունների թիրախում «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը, բոլորի հետ աշխատել նույն սկզբունքով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին Աշխարհի մարդկանց մեջ շրջանառվում է կորոնավիրուսի մոտ 40 շտամ․ RT Թուրքմենստանի իշխանությունները ամենուր արգելել են «կորոնավիրուս» բառի օգտագործումը․ «Լրագրողներ առանց սահմանի» Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական. ԱՆ Լուկաշենկո․ Հեղձուկ բնակարաններում մարդկանց փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է հրավիրել․ ուղիղ Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան Քվեաթերթիկի լուսանկարումն իրավական առումով խախտում չէ. Արայիկ Հարությունյանի շտաբ Լեւոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին Չնաստանն ու ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն, որպեսզի հաղթեն կորոնավիրուսի համաճարակին․ ՉԺՀ ԱԳՆ Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00 Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Արցախում ընտրություններին քվեարկել է ընտրողների 72,7 տոկոսը Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ Շտաբը գրանցել է մի շարք խախտումներ. Վիտալի Բալասանյանի գրասենյակ Մինսկի խմբի համանախագաներն ի գիտություն են ընդունել ԼՂ-ում կայացած «ընդհանուր ընտրությունները» «ԱԺ-ում երերացին ՆՓ-ի կուսակիցների նյարդերը»․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է ամուսնանալու համար իդեալական տարիքը Կորոնավիրուսի դեմ նախաձեռնված միջոցառումները չպետք է խափանեն ժողովրդավարությունը․ Եվրահանձնաժողով Գիտնականները ԲՑԺ պատվաստման եւ կորոնավիրուսի միջեւ կապ են գտել․ medRxiv ՖԻԴԵ․ Լավագույն շախմատիստների տասնյակը Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ. մուտքագրվել է 813.144.843.80 դրամ Թրամփն ու Էրդողանը ընդգծել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ Սիրիայում եւ Լիբիայում հրադադարի անհրաժեշտությունը ԱՄՆ հետախուզությունը չի կարող գնահատել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Չինաստանում, ՌԴ-ում եւ Հյուսիսային Կորեայում «Facebook»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում Բացահայտվել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակումը. ՔԿ Բաքվում մետրոն փակվել է կորոնավիրուսի պատճառով Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՆԱՏՕ-ն դաշինքի բարեփոխումների փորձագիտական խումբ է ստեղծել Մարդիկ պարզապես սահուն անցում կանեն ազգային օպերատորներից դեպի ամերիկյան հարթակներ. Դոյդոյան ժամը 9-ից 18-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 357 անձ տուգանվել է Շուկայում կան կասկածելի ծագման ալկոգելեր. Կառավարություն Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. Երկրորդ ընթերցումը՝ երեկոյան Չվճարած կոմունալ ծախսերը հետագայում ինչպես են բաշխվելու. Ներկայացրեց Ավինյանը ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. Երկրորդ ընթերցումը՝ երեկոյան «Ամերիկան` առաջին տեղում» կարգախոսն այժմ իրականություն է դարձել. Իրանի ԱԳՆ Քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը. Ավինյան Սահմանափակումները ավելի են խստացվելու. Տիգրան Ավինյան «Իմ քայլը» խմբակցությունում շատերն ամաչում են, որ մասնակցում են կառավարությունն ու պառլամենտը ոչնչացնող գործընթացին Քաղաքական իշխանություններն ինքնամեկուսանում են իրավունքից Մենք ոչ թե պարետային ժամի ռեժիմ ենք մտցնում, այլ վերահսկողության նոր մեխանիզմներ. Ավինյանը մանրամասնում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի Մարտի 31-ից ապրիլի 3-ի Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն ԱԺ-ում առանց ըննդիմադիր խմբակցություններին իրազեկելու սկսվել է նիստ. օրակարգում տեղորոշելու անընդունելի նախագիծն է Կառավարության «գազերը» Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին. Ավինյան Պրեմյեր լիգան կարող է վերսկսվել մայիսի սկզբին ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է հրավիրել, երկրորդ փորձից ուզում են անցկացնել վիճահարույց նախագիծը․ ուղիղ Տավուշում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել․ «Լրագրողներ առանց սահմանների» Գյուղոլորտի վարկերը՝ մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի. խորհրդակցություն Դոլարի փոխարժեքն աճել է 3,67 դրամով. եվրոն եւս թանկացել է Ավստրալիայում հայտնաբերվել է Երկրագնդի ամենահին՝ ավելի քան 2 մլրդ տարեկան հարվածային խառնարանը Արտաշատի բկ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի Ուշքս չի գնում Արսեն Թորոսյանի համար. Սասուն Միքայելյանի ելույթը Աժ-ում ծիծաղ առաջացրեց (տեսանյութ) Այս իրադարձությունը չի կարող ազդել ԼՂ հետագա կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա․ ԵՄ մամուլի խոսնակ Գևորգ Գրիգորյանը դատի է տալիս պարետին Տեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Արմեն Թավադյանի գործով նիստեր չեն նշանակվում Լուկաշենկոն ու Փաշինյանը քննարկել են ներմուծվող գազի գնի հարցը՝ նշելով, որ այն բարձր է և չի համապատասխանում համաշխարհային մակարդակին Իշխանությունը կրիզիս-մենեջմենթից ոչինչ չի հասկանում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մհեր Գրիգորյանի նամակը՝ Ալեքսեյ Միլլերին. Նա առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը․ ուղիղ Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան Ադրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան․ ուղիղ Դիմակներն ու ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին. Նետեք փակ աղբամանի մեջ. նախարարություն Պարետի որոշմամբ փակվելու են Չարենցավան մուտք ու ելքի ճանապարհները Սա ի՞նչ խոսելու ձև է. Ասեմ ուր էինք՝ հանձնաժողովից երկու հոգի ինքնամեկուսացած են. (տեսանյութ) Սնոուդենը նախազգուշացրել է COVID-19-ի պատճառով սահմանած հսկողության հետեւանքների մասին. Business Insider
Հարցում

ՍԴ աշխատակազմի ղեկավարն օրենք չի խախտել․ Արսեն Բաբայան

«Հրապարակ»-ը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորները արդեն մի քանի ժամ է մեծ աղմուկ են բարձրացրել Ֆեյսբուքում՝ արձագանքելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի գրառմանը:

Վերջինս իր էջում գրել է.« Առաջին անգամ իմ կյանքում չեմ մասնակցելու հանրաքվեին #ՄԻ_ՄԱՍՆԱԿՑԵՔ_ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

Ընտրելու իրավունք ձեռք բերելուց հետո, 1995 թվականի հուլիսի 5-ին առաջին անգամ հնարավորություն եմ ունեցել մասնակցել ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հանրաքվեին։ Այդ պահից ի վեր, ես առանց բացառության, մասնակցել եմ համապետական և տեղական բոլոր ընտրություններին և հանրաքվեներին՝ դա համարելով իմ քաղաքացիական պարտքը և իմ մասնակցությունը բերելով կարևոր որոշումների կայացմանը։ Հետևելով Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացներին, կեղծ օրակարգերի ձևավորմանը, անմիտ խնդիրների առաջադրմանը և հակասահմանադրական ու հակաօրինական զարգացումներին` ես որոշում եմ կայացրել իմ կյանքում առաջին անգամ որևէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին։ Ես չեմ ուզում որևէ կերպ առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը, որն օրվա իշխանությունները ուզում են փաթաթել մեր ժողովրդի գլխին՝ հերթական անգամ չարաշահելով նրա ազնիվ մղումներն ու զգացմունքները։ Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին և մտերիմներին, լուրջ չվերաբերվել այդ ամենին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով և որևէ կերպ մասնակցություն չունենալ այդ խարդավանքին։ Հետաքրքիր զուգադիպությամբ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։ Դա հրաշալի առիթ է այդ գեղեցիկ օրը Եկեղեցի այցելելու, օրհնություն ստանալու և ընտանիքի հետ լավ օր վայելելու համար։ ՄԻ՛ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ»,- կոչ է անում ՍԴ աշխատակազմի ղեկավարը: Իմքայլականները հիշեցնում են, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, մինչդեռ Ղազարյանն էլ իր քաղաքական հայտարարությամբ փաստում է, որ վաղուց այն քաղաքական է դարձել:

Մասնավորապես, Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․«Ծանոթացեք նախկինում Վայոց Ձորի հանրապետական մարզպետ, ներկայումս Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։Սահմանադրական դատարանի՝ այսինքն ապաքաղաքական մարմնի աշխատակազմի ղեկավարը հանրաքվեն համարում է հակասահմանադրական և այն բոյկոտելու կոչ է անում։ Շնորհակալ եմ ՍԴ աշխատակազմի ղեկավարին ՍԴ շուրջ առկա խնդիրն էլ ավելի ակներև դարձնելու ու մեր քաղաքացիներին հանրաքվեին ԱՅՈ ասելու ևս մեկ պատճառ տալու համար»։ Նույնն արել է Ալեն Սիմոնյանը.« Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն և կոչ է անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն: Այս դատարանի` ծայրից ծայր քաղաքականացված լինելը արդեն թաքցնելու փորձ էլ չի արվում:Դե ինչ, այս ամենին ի պատասխան Էդգար Ղազարյանին և իր շեֆին մեկ ասելիք կա`ՈՏՔԻ՛, ԺՈՂՈՎՈւՐԴՆ Է ԳԱԼԻՍ»:

ՈՉ-ի ճակատի նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «ՍԴ աշխատակազմի ղեկավարը դատական իշխանության ներկայացուցիչ չէ, չունի որեւէ կաշկանդվածություն քաղաքական հայտարարություններում»։ Բաբայանը հիշեցնում է՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է, որը կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով, ։ «Ինչպես պետական պաշտոն զբաղեցնող շատ պաշտոնյաներ, օրինակ՝ նախարարը, փոխնախարարները, մարզպետները նա նույնպես կաշկանդված չէ ոչ աշխատանքային ժամերին եւ ոչ աշխատանքային կամ պաշտոնական պարտականությունները չիրականացնելիս, քարոզչություն իրականացնելով: Հետեւաբար տեղին չեն պնդումները, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը խախտել է որեւէ օրենք»։

website by Sargssyan