«Չի կարող բանակում դա չլինել». Արտակ Դավթյանը՝ քրեական ենթամշակույթի մասին
Բանակում քրեական ենթամշակույթի մասով պատասխանները պետք է տրվեն քրեական գործի շրջանակներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Ընդհանուր գլոբալ մեծ առումով նման տարրեր, իհարկե, կան բանակում, ինչպես նաեւ հասարակության մեջ: Չի կարող հասարակությունում դա լինել եւ բանակում չլինել: Իհարկե, բավականին դաշտ ունենք աշխատելու»,-ասաց նա: