«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. Մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր՝ փետրվարի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ օրակարգում, ամենայն հավանականությամբ, սահմանադրական հանրաքվեի խնդիրն է:
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին: