Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ուկրաինան հավանություն չի տվել Ռուսաստանի և Թուրքիայի հետ համաձայնեցված գործարքին Երկրի մակերեսի տակ հսկա օվկիանոս է հայտնաբերվել Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Ռուսական ընկերությունը կթողարկի մասնագիտացված հակահրդեհային անօդաչու սարքեր ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Հարցում

Մեր աշխատանքը շատ-շատ բարդացել է 2018-ից հետո. Արմինե Օհանյան

Վեջին 1,5 տարում իշխանություններն անընդհատ հպարտանում են, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հեղափոխությունից հետո. Ես սրան միշտ արձագանքում եմ, որ մամուլի ազատության մասին կարող են խոսել միայն լրագրողները եւ հատկապես խմբագիրները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Նրա խոսքով, երբ հեղափոխությունից հետո սոցցանցերում սկսվեցին հարձակումները լրատվամիջոցների վրա, իրենք հույս ունեին, որ դա կարճ կյանք կունենա, բայց պարզվեց, որ իրենք ավելի լավատես էին, քան իրականությունն էր: Օհանյանը հիշեցրեց, որ դեռ 2018-ի ամռանը մի քանի լրատվամիջոցներով ահազանգ հնչեցրեցին՝ ուղղված իշխանություններին. «Այդ օրերին առաջին արշավը «Հրապարակի» դեմ «Ոչ «Հրապարակին» ֆլեշմոբն էր, որը ղեկավարվում էր ՔՊ-ի որոշ ներկայացուցիչների կողմից. «Նրանցից մեկը, որ նախաձեռնեց այդ արշավը, այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: Իշխանությունները հակադարձում էին, որ դա ժողովրդի կողմից ինքնաբուխ վերաբերմունք է: Բայց ենք հասկանում էին, որ դա վտանգավոր ճանապարհ է: Մենք ասում էինք, որ նախ իշխանությունը պետք է դուրս գա ֆեյսբուքներից եւ սկսի իրական կյանքով ապրել, աշխատել, երկիրը տեղափոխել կառուցողական հուն, որ ֆեյսբուքը մի օր կարող է ձեր դեմ աշխատել, եւ եթե չեք ուզում դառնալ ատելության խոսքի թիրախ, պետք է դա կանխվի: Չի կարելի թույլ տալ, որ այդ կիսագրագետ, ոչ այդքան պատրաստ ցածր կրքերով առաջնորդվող զանգվածը խանգարի լրատվամիջոցների աշխատանքին»,-ասաց «Հրապարակի» գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ իշխանությունն իրենց չանսաց եւ այսօր ունենք շատ ավելի խորացած հիվանդություն, որի դեմ պայքարի մեթոդները կասկածելի են եւ հետեւողականության, արդյունքի առումով չեն կարող ունենալ այն էֆեկտը, ինչ կարող էին ունենալ 2018-ին:


«Հիմա փորձում են օրենսդրական ճանապարհով մտցնել մի հուն եւ ատելության խոսքի դեմ պայքարը կազմակերպված տանել: Մի քանի օր առաջ իմացանք, որ օրենսդրական նախաձեռնություն կա, որով փորձ է արվում զրպարտություն եզրույթի ընդգրկումը մեծացնել եւ ֆեյսբուքյան ցանկացած գրառում, որտեղ կնկատեն ոչ հավաստի տեղեկություն, դիտեն որպես զրպարտություն եւ սուտ մատնություն, ինչը շատ վտանգավոր ճանապարհ է: Այդ ճանապարհով գնալու դեպքում՝ խնդիրներ կունենանք եւ միջազգային օրենսդրության հետ, եւ մամուլի, խոսքի ազատության հետ»,-ընդգծեց խմբագիրը:

Նա նկատեց, որ ազատ արտահայտվելու հնարավորություն մամուլն ունեցել է նախորդ իշխանության տարիներին. «Նախորդ տասը տարիներին չի եղել որեւէ թեմա, որեւէ անձ, որն անձեռնմխելի լինի, որի հետ կապված մենք հնարավորություն չունենանք ազատորեն արտահայտել մեր մտքերը, գրել այն, ինչ ուզում ենք: Այդ առումով փոփոխություն չկա: Ինչ վերաբերում է մնացած բոլոր առումներով մեր աշխատանքին, այդ աշխատանքը շատ-շատ բարդացել է 2018-ից հետո: Մենք ունենք ինֆորմացիա հայթայթելու ավելի ծանր վիճակ, քան մինչեւ 2018-ն էր: Նոր իշխանությունները թափանցիկությանն այնքան էլ կողմ չեն, հնարավոր բոլոր մեթոդները կիրառում են, որ խանգարեն մեր աշխատանքին: Դա է պատճառը, որ հիմնականում օգտվում ենք մեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությունից: Իսկ երբ տեղեկատվությունն ունենք, ընդամենը պետք է մի փոքր հաստատում ստանանք որեւէ պետական մարմնից, պետական մարմինները կարող են անամոթաբար ստել՝ ճշմարտությունը հերքելու ճանապարհով»,-ասաց «Հրապարակի» խմբագիրը եւ որպես օրինակ բերեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատված լինելու մասին տեղեկությունը:

Նա ընդգծեց, որ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ նյութի հետ կապված քրգործ է հարուցվել եւ իրենք սպասում են, որ խմբագրություն կայցելեն ՀՔԾ աշխատակիցները. «Բնականաբար, փորձելու են տեղեկատվության աղբյուրը պարզել: Ես չեմ հասկանում, թե ինչի՞ են ուզում հասնել իշխանությունները, որ մենք ընդհանրապես որեւէ հրապարակում չանենք իշխանության մեջ գտնվողների հետ կապված, որ նրանց կյանքի մութ էջերը մնան չբացահայտված: Մենք վերջին 2 տարում ունեցել ենք 9 դատական հայց, իսկ դրան նախորդող 4 տարիներին ունեցել ենք 2 դատական հայց: Այդ 9 հայցերից երեքը այսօրվա իշխանության ներկայացուցիչներն են»,-ասաց Արմինե Օհանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan