Չինաստանում նվազել է կորոնավիրուսով ծանր հիվանդների թիվը
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Չինաստանի ողջ տարածքում կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների թիվը երեք շաբաթում կրճատվել է՝ հիվանդների ընդհանուր թվի 15.9 տոկոսից հասնելով 7.2 տոկոսի, ինչը ցույց է տալիս հիվանդության դեմ պայքարին ուղղված ջանքերի արդյունավետությունը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Վերջինս մատնանշել է, որ Ուհանում հունվարի 28-ին ծանր հիվանդների թիվը կազմում էր 32.5 % վարակվածների ընդհանուր թվից, իսկ փետրվարի 15-ի դրությամբ այդ ցուցանիշը նվազել է` հասնելով 21.6 %-ի: Հուբեյ նահանգում հունվարի 27-ին ծանր վիճակում էր վարակվածների 18.4 %-ը, իսկ փետրվարի 15-ին՝ 11,1 %-ը:
«Այդ փոփոխությունները վկայում են այն մասին, որ հիվանդության կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ջանքերն արդեն արդյունք են տալիս»,- ընդգծել է առողջապահության հարցերով պետհանձնաժողովի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները հիվանդության տարածման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Մինչ օրս կորանավիրուսից մահացածների թիվը հասել է 1665-ի, հիվանդներինը գերազանցել է 68 500-ը: