Խոշոր չափի գողություն Երևանում. թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը
Այս թեմայով
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 15-ին, ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում Գ. Մահարու փողոցի 1/3 հասցեում գործող «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից գողացել են 1 մլն 110 հազար դրամ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին Արդրանիկ Ա.-ն հայտնել է, թե ում է կասկածում գողությունը կատարելու փաստով: Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Ա.-ն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Ֆլեշ» ՍՊԸ-ում՝ որպես բենզալցակայանի վարիչ, իսկ կասկածյալը մշտական բնակության վայր չունի և նշված բենզալցակայանում աշխատել է որպես լիցքավորող: