Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան
Այս թեմայով
- «Փաշինյանը լուծեց քաղաքացիական պայմանագիրը». Արթուր Ղազինյան
- Հնարավո՞ր է արդյոք փոխելով իշխանության կադրերին շտկել իրավիճակն ու փրկել «շարքային Ռայանին». Արթուր Ղազինյան
- Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն եւ Ոստիկանության պետ. Ղազինյան
- «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան
Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:
Տարբերությունն ահռելի է, ուղղակի տրամագծորեն հակադիր բևեռներ են:
«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթուլատրելի է:
Իսկ ասել «Արցախի օրինական ընտրված իշխանություն» նշանակում է ընգծել Արցախի սուբյեկտայինությունը, ժողովրդավարական բնույթն ու կայացած պետականությունը:
Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում»,- գրել է նա: