Բանակը հասարակության հայելին է ու երբ հասարակությունում «բառդակը» խորանում է, դա բանակի վրա չի կարող չանդրադառնալ
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել` անդրադառնալով բանակում հունվար-փետրվար ամիսներին գրանցված մահացության դեպքերին: Նրա խոսքով` բանակը հասարակության հայելին է և հասարակական դեֆորմացիաները, որոնք ծնում են անառողջ հարաբերություններ հասարակությունում, չեն կարող չանդրադառնալ բանակի վրա: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Շատ, ահավոր ցավալի է այն փաստը, որ ամիսուկեսում 13 զոհ ենք ունեցել, բայց մի շտապեք մեղավորներ նշանակել։ Վերջիվերջո՝ դժբախտ պատահարներից էլ են զոհեր եղել, իսկ դրանք բացառել չի կարելի երբեք ու ոչ մի բանակում: Խոսենք կոնկրետ սպանություն-ինքնասպանությունների մասին։
Բանակը հասարակության հայելին է ու երբ հասարակությունում բառդակը խորանում է, դա բանակի վրա չի կարող չանդրադառնալ։ Ու դրա համար պետք չէ, որ լինի կոնկրետ հրամանատար, որ մեղավոր լինի ու նաև չի կարող լինել հրամանատար, որ ի հեճուկս պետությունում տիրող բառդակի՝ բանակը բռի մեջ պահի։ Եթե կարող է, ապա պետությունն էլ բռի մեջ կհավաքի։ Եթե մեղավորներ շատ եք ուզում գտնել, ապա մեղավոր են բոլորը՝ այս կամ այն չափով։ Մեղավոր է Նիկոլը, Նիկոլի քայլարաստական ու կոնֆորմիստների սբռոդը և Նիկոլի տերերը, որ էդ բառդակի գեներատորն են, նաև նրա համար, որ իր հիստերիկ նոպաներից ելնելով՝ ՊԲ ուժեղ ու վստահելի հրամանատար է փոխում, որովհետև... որովհետև այդպես ուզեց՝ փոխեց։ Սա պատասխանի հեշտ մասն է։ Պատասխանի բարդ մասն այն է, որ մեղավորը դու ես, որ այդ ամենը հանդուրժում ես։
Մեղավոր էիր, երբ հանդուրժում էիր, որ Մեղրու զորամասում մի հատ լոկալ նիկոլիկ զորքին ապստամբության ու զորամասից ինքնակամ լքելու տարավ ու հավուր պատշաճի չպատժվեց։ Մեղավոր էիր, երբ ՊՆ-ն օրիգինալ պատիժ նշանակեց այդ դասալիքներին ու դատելու փոխարեն՝ տեղափոխեց Արցախ։ Մեղավոր էիր, երբ լավագույն դեպքում՝ հանդուրժում էիր, իսկ վատագույն դեպքում՝ հիացական արձագանքներ էիր անում պետական հեղաշրջմանը միացած Խաղաղապահ բրիգադի տասնյակ դասալիքների հասցեին: Մեղավոր էիր, մեղավոր ես ու դեռ երկար կլինես, որովհետև քո կենցաղում, քո մասով չես անում քո ուժերից բխող ամենը, որպեսզի մեղմես այն հասարակական դեֆորմացիաները, որոնք ծնում են անառողջ հարաբերություններ հասարակությունում ու որպես հետևանք՝ բանակում։
Մեղավոր ես, որովհետև բուն խնդրի էությունը հասկանալու փոխարեն՝ հայստանցի-ղարաբաղցի ես անում, կամ էլ հավուր պատշաճի չես գալիս դա անողի բերնին։ Ու էլի լիքը մեղավորության կետեր կարող եմ ասել, որոնց առնվազն մի մասը, առնվազն ինչ-որ չափով վերաբերելի են ցանկացածիս, բայց դե, կարծում եմ, այսքանն էլ հերիք է։ Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին։
Հ.Գ. Այս ամբողջ ողբերգական շարքի մեջ, եթե չասեմ՝ ամենամեղավորն է, ապա վստահաբար՝ ամենազզվելին իրեն դրսևորողը Տոնոյանն է։ Նա իր կաշին փրկելու համար սկզբում Շմայսի տղու անունը դրեց շրջանառության մեջ, իսկ հիմա էլ թեման ուղղեց ԳՇ-ի դաշտ, որի պետի հետ հարաբերությունները մի առվով երբեք չեն հոսել։ Շատ, ահավոր շատ զզվելի է։ Զզվելի, ամոթ ու տխուր»։